Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ գործող իրավական նորմերը եւ օրենսդրությունը տվյալ հարցում ժամանակային որեւէ սահմանափակում չեն նախատեսում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դրույթները երեքշաբթի օրը Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեցին երկրի Հիմնական …
կարդալ ավելինԸստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի, Սահմանադրական դատարանի երեքշաբթի օրվա որոշումն արդեն իսկ ճեղքվածք է տվել ընդդիմության շարքերում: «Արձանագրություններին ամենառադիկալ գնահատականը տվել է «Ժառանգություն» կուսակցությունը»,- երեկ ասել է Սաֆարյանը` ավելացնելով, որ «Ժառանգությունը» չի հասել իր առջեւ դրված նպատակներին: Ըստ նրա, փոփոխություն է նկատվում «Ժառանգության» հետ համերաշխ քաղաքական ուժերի դիրքորոշումներում, ինչը կհանգեցնի նոր կոմբինացիաների ձեւավորմանը: Խոսելով …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում այցելելու են Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցերը: Դեռեւս հայտնի չէ սակայն՝ արդյո՞ք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, թե՞ ոչ: Նշենք, որ ըստ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների, հնարավոր է, որ հունվարի …
կարդալ ավելին«Այս պահի դրությամբ Հայ Ազգային կոնգրեսը նախատեսում է հանրահավաք անցկացնել մարտի 1-ին, բայց եթե մինչեւ այդ անակնկալ զարգացումներ լինեն, հնարավոր է, որ հրապարակային միջոցառումներ անցկացվեն նաեւ ավելի շուտ»,- երեկ այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին, թե ինչի՞ն է նվիրված լինելու մարտիմեկյան հանրահավաքը, Մուսինյանը պատասխանել է, որ առաջին …
կարդալ ավելինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո մեր իշխանական դաշտի գործիչները անասելի հրճվանքի մեջ են: Իրար հերթ չտալով՝ բոլորը ուրախության ճիչեր են արտահայտում` թե հերիք չէ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցի կարգավորումը մեկ «զամբյուղի» մեջ դնելը սխալ է, մի բան էլ Լավրովը Երեւանում վերահաստատեց …
կարդալ ավելինՀռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանում օտարերկրյա դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է արտահայտել Թուրքիայի վերաբերյալ` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ջանքերի համար: Երեկ նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը, ըստ որի՝ Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վատիկանում Թուրքիայի դեսպան պրոֆեսոր Քենան Գյուրսոյը: Թերթի փոխանցմամբ, Հռոմի պապն ասել է, թե …
կարդալ ավելինԵրեկ ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ Վարչական դատարան՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» պահանջով: ՀԱԿ-ը վկայակոչել է այն փաստը, որ հունվարի 14-ին այդ հանձնաժողովը հրաժարվել է ընդունել կիրակի օրվա ընտրություններն անվավեր ճանաչելու մասին իրենց դիմում-բողոքը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը նիստի ընթացքում այդ հանձնաժողովը` տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը դիմում-բողոք …
կարդալ ավելինԵրեկ հրավիրված ասուլիսում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է, թե իր համար անակնկալ չի լինի, եթե հունվարի 10-ի ընտրությունների ընթացքում ծեծի ենթարկվելուց հետո ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին եւ կրկին ազատազրկվի: «Ինձ 1 տարի 4 ամիս տարան պահեցին կեղծ ցուցմունքներով: Հիմա ի՞նչն է խանգարում: Ոչինչ էլ չեմ բացառում»,- ասել է պարոն Մակեյանը, ով, հիշեցնենք, …
կարդալ ավելին– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի արդյունքում տնտեսական բազմաթիվ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Էրդողանը ՌԴ-ում Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ բանակցել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ: Չէ՞ք կարծում, որ ՌԴ-ն հանուն իր տնտեսական շահի ՀՀ-ին կստիպի ԼՂՀ հարցում զիջումների գնալ: – Իսկապես, ՌԴ-ն Թուրքիայի տարածքում էներգակիրների …
կարդալ ավելին«Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ընտրազանգվածի պասիվությունը պայմանավորված է նրանով, որ Հայ Ազգային կոնգրեսի վարկանիշը նվազել է»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` իր ասածը պատկերավոր դարձնելու համար հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի սիրելի արտահայտությունը` «Վատ պարողին ոտքերն են խանգարում»: Մեկնաբանելով Շարմազանովի ասածը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը …
կարդալ ավելինՀայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ հրավիրված ասուլիսում չի բացառել, որ ապագայում կարող է անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Նա ասել է, թե իր կուսակցական պատկանելության հարցը բարձրացվել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի վերջին համագումարում: «Իմ վերջին 12 տարվա գործունեությունը պետական համակարգում ամենասերտ ձեւով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Իսկ վերջին 2 տարվա իմ …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի եւ վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում …
կարդալ ավելին«Մենք դիմել ենք դատարան` պահանջելով վերադարձնել Լյուդմիլա Սարգսյանի մոտ գտնվող, սակայն իրականում մեզ պատկանող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կնիքը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ինքնահռչակ ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նշելով, որ իրենք այդ կերպ են վարվել, հիմք ունենալով Լ. Սարգսյանի` կուսակցության վարչության անդամ չլինելու փաստը, Վ. Շիրխանյանն ասել է, որ նրա կողմից հունվարի 9-ին հրավիրված …
կարդալ ավելին«Չնայած Ռուսաստանն ունի առավել մեծ ներուժ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար, այնուամենայնիվ, նրա ներուժը` որպես միջնորդի, անսահմանափակ չէ»,- «Trend News»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խմբի` International Crisis Group-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ռուսաստանը, միջազգային բոլոր դերակատարների ֆոնին, առավել մեծ հնարավորություններ ունի երկու երկրների միջեւ …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը երեկ ժամանել է Ադրբեջան: Մորնինգսթարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հիմնականում էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչը տարածաշրջան է ժամանել հունվարի 12-ին՝ մասնակցելու Բաթումի էներգետիկ գագաթաժողովին: Թբիլիսիում նա փակ հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության …
կարդալ ավելին«Նախքան խորհրդարանական մակարդակով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բանավիճելը Երեւան-Բաքու հարաբերությունները պետք է մի փոքր ավելի հասունանան»: Երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերկանը: «Մենք բոլորս էլ ուզում ենք քննարկել Արձանագրությունները հանձնաժողովի եւ խորհրդարանի մակարդակով, եւ բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն, բայց այս պահին ապարդյուն է …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուց հետո անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Ղարաբաղի խնդրի լուծմանը: Ըստ թուրքական Bugun կայքէջի՝ Էրդողանը ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ղարաբաղի խնդրի լուծումը ինչքան էլ իրարից առանձին ընթանան` վարագույրի ետեւում երեւում է, որ երկու գործընթացները իրար կապված են: Հայ-թուրքական սահմանը փակվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Այստեղ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք: Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության, հանրահավաքը նվիրված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ պատգամավորական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության պաշտպանությանը:
կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը եւս մեկ շաբաթ կմնա քաղաքացիական հիվանդանոցում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ս. Միքայելյանի բուժող բժիշկը` «Արմենիա» բժշկական կենտրոնի` Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը: Ըստ նրա, հաջորդ շաբաթ կորոշվի, թե Միքայելյանի հետագա բուժումը որտեղ եւ ինչ հանգամանքներում է շարունակվելու: «Դեռ բուժումը շարունակվում է, վերքերը …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը ոչ թե խիստ, այլ աբսուրդ է համարում: «Փաշինյանի արարքում չկա ոչ 225 հոդվածով նախատեսված հանցակազմի որեւէ տարր, ոչ 316 հոդվածում նախատեսված հանցակազմի որեւէ տարր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Գ. Ջհանգիրյանը` ավելացնելով, որ հետեւելով դատաքննության ողջ ընթացքին, հատկապես ապացույցների հետազոտման փուլին, …
կարդալ ավելին