Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի եւ վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: