«Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ընտրազանգվածի պասիվությունը պայմանավորված է նրանով, որ Հայ Ազգային կոնգրեսի վարկանիշը նվազել է»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` իր ասածը պատկերավոր դարձնելու համար հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի սիրելի արտահայտությունը` «Վատ պարողին ոտքերն են խանգարում»: Մեկնաբանելով Շարմազանովի ասածը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ասել է. «Նման հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում, ուրիշ ոչինչ, որովհետեւ ում արգումենտները պետք է հերքենք, նրանց համար քաղաքական կատեգորիաներն անհասկանալի են»: