«Այս պահի դրությամբ Հայ Ազգային կոնգրեսը նախատեսում է հանրահավաք անցկացնել մարտի 1-ին, բայց եթե մինչեւ այդ անակնկալ զարգացումներ լինեն, հնարավոր է, որ հրապարակային միջոցառումներ անցկացվեն նաեւ ավելի շուտ»,- երեկ այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին, թե ինչի՞ն է նվիրված լինելու մարտիմեկյան հանրահավաքը, Մուսինյանը պատասխանել է, որ առաջին նախագահը հունվարյան հանրահավաքի ժամանակ նշել է սպասվող հանրահավաքի նախնական շեշտադրումները: