Ճեղքվածքներ

19/01/2010

Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի, Սահմանադրական դատարանի երեքշաբթի օրվա որոշումն արդեն իսկ ճեղքվածք է տվել ընդդիմության շարքերում: «Արձանագրություններին ամենառադիկալ գնահատականը տվել է «Ժառանգություն» կուսակցությունը»,- երեկ ասել է Սաֆարյանը` ավելացնելով, որ «Ժառանգությունը» չի հասել իր առջեւ դրված նպատակներին: Ըստ նրա, փոփոխություն է նկատվում «Ժառանգության» հետ համերաշխ քաղաքական ուժերի դիրքորոշումներում, ինչը կհանգեցնի նոր կոմբինացիաների ձեւավորմանը: Խոսելով իշխող կոալիցիայի մասին` Սաֆարյանը հայտարարել է. «Հասկանալի է, որ իշխանական դաշտում կանխվեց մի շատ ավելի լուրջ խնդիր, այսինքն` թույլ տրվեց, որպեսզի որեւէ մեկը չկորցնի իր դեմքը»: Ըստ նրա` Սահմանադրական դատարանը չասաց եւ չկարողացավ ասել, որ հանրապետության նախագահը թույլ տվեց Սահմանադրությանը հակասող գործողություն: «Փոքրիկ ճեղքվածքի նշաններ կային նաեւ իշխանական դաշտում, որոնք, կարծում եմ, ժամանակավորապես փակվեցին ՍԴ որոշմամբ»,- ասել է Ս. Սաֆարյանը: