«Նախքան խորհրդարանական մակարդակով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բանավիճելը Երեւան-Բաքու հարաբերությունները պետք է մի փոքր ավելի հասունանան»: Երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերկանը: «Մենք բոլորս էլ ուզում ենք քննարկել Արձանագրությունները հանձնաժողովի եւ խորհրդարանի մակարդակով, եւ բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն, բայց այս պահին ապարդյուն է բանավիճել մի խնդրի շուրջ, որը մեծ հավանականությամբ չեղյալ կհամարվի հանձնաժողովի կողմից,- ասել է նա` ավելացնելով,- Թուրք ժողովրդի համար Հայաստանի եւ Ադրբեջանի մերձեցումը, ինչպես նաեւ Ադրբեջանի իրավունքների հարցը շատ զգայուն թեմաներ են: Պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ խնդիրները կարգավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կօգնեն Թուրքիային վավերացնել Արձանագրությունները»: