Դեռ չի ներկայացրել

19/01/2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ գործող իրավական նորմերը եւ օրենսդրությունը տվյալ հարցում ժամանակային որեւէ սահմանափակում չեն նախատեսում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դրույթները երեքշաբթի օրը Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեցին երկրի Հիմնական օրենքին համապատասխանող: