Հաջորդ շաբաթ

19/01/2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում այցելելու են Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցերը: Դեռեւս հայտնի չէ սակայն՝ արդյո՞ք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, թե՞ ոչ: Նշենք, որ ըստ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների, հնարավոր է, որ հունվարի վերջին Մոսկվայում կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: