ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը երեկ ժամանել է Ադրբեջան: Մորնինգսթարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հիմնականում էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչը տարածաշրջան է ժամանել հունվարի 12-ին՝ մասնակցելու Բաթումի էներգետիկ գագաթաժողովին: Թբիլիսիում նա փակ հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ: