Վայրը հայտնի է

25/12/2009

Հայ Ազգային կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության, հանրահավաքը նվիրված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ պատգամավորական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության պաշտպանությանը: