Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանում օտարերկրյա դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է արտահայտել Թուրքիայի վերաբերյալ` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ջանքերի համար: Երեկ նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը, ըստ որի՝ Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վատիկանում Թուրքիայի դեսպան պրոֆեսոր Քենան Գյուրսոյը: Թերթի փոխանցմամբ, Հռոմի պապն ասել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը իրեն ուրախացրել է, քանի որ այդպիսով Հարավային Կովկասում փոխհարաբերությունները ավելի առողջ կարող են լինել: