քաղաքականություն

Կանխատեսելի հաճախորդի ուժը

15.12.2009

Շաբաթ օրը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայացած «Օրինաց երկիր» կուսակցության 9-րդ համագումարում, բնականաբար, Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ: Ամբողջ կազմով ու նույնպես միաձայն վերընտրվել է նաեւ կուսակցության քաղխորհուրդը, որի մեջ են ՕԵԿ-ական բոլոր նախարարները եւ Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը: Համագումարի որոշմամբ` քաղխորհուրդը ընդլայնվել է եւս երկու անդամով` դառնալով 14 հոգի: Ընդհանրապես …

կարդալ ավելին

Կուրսի մե՞ջ

15.12.2009

«Հայաստանի ասոցիացված անդամությունը Եվրամիությանը որեւէ կերպ չի կարող ազդել Երեւանի արտաքին քաղաքական գերակայությունների վրա եւ ամբողջությամբ տեղավորվում է հանրապետության արտաքին քաղաքականության բազմավեկտոր կոմպլեմենտար կուրսի մեջ»,- այդ մասին NEWS.am-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ին ասոցիացված անդամությունը չի արտացոլվի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական-ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին …

կարդալ ավելին

«Ժխտում են, որ խաբել են իրենց»,- ասել է Գ. Սահակյանը, ով վստահ է, որ ՀՀԿ-ականներին խաբել են

15.12.2009

Երեկ ԱԺ թվով 21 պատգամավորների անունից հրապարակվել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ, որում պատգամավորները խնդրում են «ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»: «Լրատվամիջոցներից տեղեկանալով Ս. Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ: Մեր նախկին գործընկերոջը բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ …

կարդալ ավելին

Շոուն կշարունակվի հունվարին

15.12.2009

ՀՅԴ-ն պատրաստվում է հունվարի սկզբին երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ կազմակերպել, որոնք ուղղված են լինելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Երեկ այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` իրենց ակցիաների համար ընտրված ժամկետը պայմանավորելով Սահմանադրական դատարանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության …

կարդալ ավելին

«Ա1+»-ի հայցը` ՍԴ-ում

15.12.2009

Այսօր Սահմանադրական դատարանը լսելու է «Ա1+»-ի հայցը: Այդ կապակցությամբ երեկ «Մելտեքս» ընկերության` «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը տարածել են հայտարարություն, որում ասված է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. հունիսի 17-ին որոշել է, որ ՀՀ իշխանությունները խախտել են «Մելտեքս» ընկերության (Ա1+) ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ հեռուստահեռարձակման արտոնագրի համար անցկացված յոթ մրցույթներն անցկացվել են …

կարդալ ավելին

Գերմանական հայացք

15.12.2009

Գերմանացի փորձագետ Գերդ Հյոլերը, որ մասնագիտացել է Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հարցերով, գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» պարբերականի էլեկտրոնային տարբերակում հրապարակել է Թուրքիայում վերջին իրադարձությունների իր վերլուծությունը: «Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, ահաբեկիչնե՞ր են հռչակվում: Այսպես մեկնաբանեց Ահմեդ Թուրքը` ներկայումս արգելված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդը: ՔԲԿ-ի համար ամանորյա ավելի լավ նվեր հնարավոր էլ չէր պատկերացնել: …

կարդալ ավելին

Նոր տարբերակ

12.12.2009

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու տարվա քննարկումների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը, որն առաջիկայում ներկայացվելու է կողմերին: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը հակամարտության լուծումը կապում է կողմերի հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնեցման հետ: Այդ …

կարդալ ավելին

Մեկնաբանել է

12.12.2009

Tert.am ինտերնետային թերթը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել վերջին ասուլիսներից մեկում Ռ. Հայրապետյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ արված որոշ սուր արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ փոխադարձ այդ սուր արտահայտությունները գործարար պատգամավորների միջեւ սկսվեցին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո: «Եթե հիշում եք` …

կարդալ ավելին

Շահագրգռված ենք

12.12.2009

«Հայկական կողմը շահագրգռված է Լատվիայի հետ հարաբերությունների ամրապնդման մեջ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաեւ տնտեսական»,- հայ-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տնտեսական բնույթի գերակայությունների թվում Ս. Սարգսյանը մատնանշել է ներդրումների ներգրավումը` հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանում արտասահմանյան կապիտալի ներհոսքի սահմանափակում չկա: Այս առումով ՀՀ նախագահը նշել է, որ հայկական …

կարդալ ավելին

Զանգ Հիլարիից

12.12.2009

Հինգշաբթի օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ ԱՄՆ-ը …

կարդալ ավելին

Օբաման ծանոթացել է Արա Աբրահամյանի հետ

12.12.2009

Նման վերնագրով լուր է հրապարակել Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը։ Ըստ կայքի՝ դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քենեդի կենտրոնի հետ ամենամյա հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման հանդիպել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին: «Զրույցի ընթացքում Օբաման արտահայտել է իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովուրդի հանդեպ»,- գրում է կայքը՝ առանց նշելու, թե Ա. Աբրահամյանն ինչ է ասել զրույցի ընթացքում։ …

կարդալ ավելին

ԼՂՀ-ն վաղուց անկախ է

12.12.2009

«Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն: Այլապես Ադրբեջանը եւ Հայաստանը երբեք չեն պայմանավորվի, թե ում կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը: Ես հայամետ կամ ադրբեջանամետ դիրքորոշում չունեմ»,- երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` հանդես գալով Մոսկվայում Եվրոպական եւ ասիական մեդիաֆորումին: Այն դեպքում, երբ ԼՂՀ-ն իր …

կարդալ ավելին

Ադեկվատ պատասխան

12.12.2009

«Ուշագրավ է, որ Մինսկի խմբի համանախագահները Երեւան չեն այցելում: Դժվար է սա մեկնաբանել. միգուցե, որովհետեւ մադրիդյան նորացված սկզբունքներում կան տարրեր, որոնց դեմ է հատկապես ադրբեջանական կողմը, եւ նրանց համոզելու համար են այնտեղ, գուցե սա է պատճառը»,- երեկ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս …

կարդալ ավելին

«Այսպիսի պայմաններ դնելով՝ ո՞ւր ենք գնում»

12.12.2009

– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հանձնարարել է «լրացումներ նախապատրաստել օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»: Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, թե «արձանագրությունների վավերացումը հարկ է, որ լինի առանց նախապայմանների …

կարդալ ավելին

Զեկույցը` մինչեւ տարեվերջ

12.12.2009

ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ հնարավոր է` մինչեւ տարեվերջ հրապարակվի դատավարությունների հետ կապված իրենց մոնիտորինգը կամ զեկույցը: Հիշեցնենք, որ ՄԻ պաշտպանի գրասենյակի աշխատակիցները 2008-2009թթ. ընթացքում հետեւել են նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների արդյունքում ձերբակալված քաղաքական գործիչների դատավարությունների ողջ ընթացքին: Դեռեւս ամռանը Ա. Հարությունյանն ասել էր, որ զեկույցը …

կարդալ ավելին

Նույն երգը

12.12.2009

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` կապված ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանի` ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժին կատարած հարցման հետ: Հիշեցնենք, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն.Մուրադխանյանին` խնդրելով պաշտոնապես գրավոր տեղեկացնել, թե համաձայն իր ղեկավարած գերատեսչության տվյալների՝ ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանից …

կարդալ ավելին

ՀՌԱՀ 4 անդամները «ընտրվեցին»

10.12.2009

Երեկ ՀՀ ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղերի համար ընտրեց «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանին, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանին եւ Հարկային ծառայության պետի նախկին տեղակալ Արամ Մելքոնյանին: Մեր թերթի նախորդ համարում արդեն տեղեկացրել էինք, որ թեեւ քվեարկությունը փակ-գաղտնի պետք է տեղի ունենար, բայցեւ, ըստ …

կարդալ ավելին

Հաջորդ տարի

10.12.2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Trend» գործակալությանը հայտնել է, որ համանախագահներն այս շաբաթ այցելելու են տարածաշրջան: «Հակամարտող կողմերի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են «Մադրիդյան փաստաթղթի» խմբագրման աշխատանքները»,- ասել է Մերզլյակովը: Նրա խոսքերով, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա գալիք տարվա սկզբին:

կարդալ ավելին

Հունվարի 12-ին

10.12.2009

Հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկելու է հունվարի 12-ին: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՍԴ մամուլի քարտուղարը: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարան է ներկայացրել նոյեմբերի 19-ին: Ըստ Սահմանադրության, մինչեւ խորհրդարանի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը ՍԴ-ն որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Չի հաջողի, բայց…

10.12.2009

«Հավանականությունը, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, իմ կարծիքով՝ մեծ չէ, որովհետեւ Թուրքիան դեռեւս կատարել է իր պարտավորությունների 30%-ը: Իսկ որպեսզի դառնա ԵՄ լիիրավ անդամ, նա լրջագույն ռեֆորմներ պետք է իրականացնի»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հասկանալի է, որ առաջին հերթին ՀՀ-ն է այդ ռեֆորմների իրականացման առումով շահագրգռված: Եթե Թուրքիան իրականացնի …

կարդալ ավելին