Շահագրգռված ենք

12/12/2009

«Հայկական կողմը շահագրգռված է Լատվիայի հետ հարաբերությունների ամրապնդման մեջ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաեւ տնտեսական»,- հայ-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տնտեսական բնույթի գերակայությունների թվում Ս. Սարգսյանը մատնանշել է ներդրումների ներգրավումը` հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանում արտասահմանյան կապիտալի ներհոսքի սահմանափակում չկա: Այս առումով ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել ներդրումների ներհոսքի համար հարմարավետ պայմաններ: «Մենք հոգատար եւ ջերմորեն ենք վերաբերվում մեր գործընկերներին»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, Ս. Սարգսյանն ասել է, որ 2-3 երկարաժամկետ պայմանագրերը կմեծացնեն ապրանքաշրջանառության ծավալները. «Չնայած ապրանքաշրջանառության աճի տեմպերի վերջին նվազումներին, ինչը պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով, աճի ապահովման համար կան բոլոր նախապայմանները»: