քաղաքականություն

Բյուջեն ծախսվում է ՀՀԿ-ի հայեցողությամբ

10.12.2009

Օրեր առաջ ներկայացրել էինք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է բյուջեին վերաբերող միայն քաղաքական կոալիցիայի մաս կազմող խմբակցությունների առաջարկությունները: Խորհրդարանական ընդդիմության`«ժառանգություն» խմբակցության մոտ 60 առաջարկներից ընդամենը մեկն է ընդունվել: Ավելի դաժան են վարվել «Դաշնակցության» նկատմամբ: Չի ընդունվել նրանց 24 առաջարկներից եւ ոչ մեկը: Փոխարենը կառավարությունը բավական առատաձեռն է եղել «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նկատմամբ: 2010թ. …

կարդալ ավելին

Նախագահի հանձնարարականը կորե՞լ է

10.12.2009

«Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ում սպասում են առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետում այս արձանագրությունների վավերացմանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնը ասվել է նաեւ Էրդողանի հետ զրույցի ժամանակ»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Էրդողանը Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե՝ այո՛, հայ-թուրքական արձանագրությունների տեքստում նախապայմաններ …

կարդալ ավելին

Ո՞վ է նախաձեռնել

10.12.2009

Անցած ուրբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին խորհրդակցության է հրավիրել եւ խոսել է իր կազմած` «ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային եւ գործառույթային բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգի» մասին: Նախ նա խորհրդակցության հենց սկզբից խիստ տոնով ասել է, թե այդ հայեցակարգը երկրի նախագահի նախաձեռնությունն է, այսինքն` դրա ընդունումը Սերժ Սարգսյանի ցանկությունն է: Այդպիսով վարչապետը նախարարներին այլընտրանք չի թողել, …

կարդալ ավելին

«Կոնտր» հանձնաժողովը

10.12.2009

Երեկ ՀՀ ԱԺ-ն քննարկում էր պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագիծն այն մասին, որ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկությունների մշտադիտարկումը պետք է իրականացնի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Այս մշտադիտարկումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ էր ներկայացրել նաեւ ՀՅԴ խմբակցությունը, որը, սակայն, չընդունվեց: Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն վաղը կընդունի Դ.Հարությունյանի առաջարկը, ինչը հակասում է …

կարդալ ավելին

Եկել է Հայաստան

10.12.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Նրանց ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Լատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա են գտնվել …

կարդալ ավելին

Սահմանի բացումը կնպաստի՞ ժողովրդավարությանը

10.12.2009

Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ քաղաքական իրականության վրա: Կարո՞ղ է արդյոք այն նպաստել ՀՀ-ի ներսում ժողովրդավարական գործընթացների խորացմանը: Այս հարցի շուրջ տարբեր մասնագետներ տարբեր տեսակետներ ունեն: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումը կարող է նպաստել ՀՀ-ի ներսում ժողովրդավարական արժեքների տարածմանը: «Ես հայ-թուրքական սահմանի …

կարդալ ավելին

Քլինթոնի ճնշման շնորհի՞վ

10.12.2009

Վաշինգտոնն այժմ փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել` փորձելով հավասարակշռությունը Երեւանից չտեղափոխել Բաքվի վրա: Այս մասին «day.az»-ին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի տեղեկատվական-վերլուծական փորձագետների խմբի ղեկավար Ալեքսեյ Վլասովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: «Այժմ, հաշվի առնելով հայ-թուրքական մերձեցումը եւ սահմանի հնարավոր բացումը, ինչը մեծ մասամբ տեղի է ունենում ԱՄՆ …

կարդալ ավելին

Ի՞նչ են խոսել

10.12.2009

«Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման ասել է, թե մինչեւ ապրիլ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Իսկ Էրդողանն էլ ԱՄՆ նախագահին խնդրել է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Hurriyet»-ը, հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ հնարավոր է հասնի …

կարդալ ավելին

Ռազմաշունչ հռետորիկայի սահմանը

10.12.2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլը (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունհենում եւ այս երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Աթենքում) առաջին հայացքից գործնականում չի տարբերվում բոլոր նախորդներից։ Ինչպես եւ նախկինում, այդ փուլը եւս ուղեկցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարություններով՝ հերթական առաջընթացի կապակցությամբ։ Կրկին հնչեցին հայտարարություններ սպասելիքների մասին եւ ռազմական հռետորիկա։ Սակայն այն …

կարդալ ավելին

ՀՀԿ. հաղթանա՞կ, թե՞ ճգնաժամ

10.12.2009

ՀՀԿ-ն վերջին շրջանում իր պատմության մեջ ամենամեծ հաղթանակները գրանցեց՝ ստանալով կուսակցության ղեկավար նախագահ եւ ստանձնելով միանձնյա կառավարելու ընդունակ իշխող կուսակցության դերը։ Թվում է՝ եկել է վայելելու ժամանակը, սակայն նրա գլխավերեւում ուժ կա, որը անընդհատ հիշեցնում է, որ երկիրը, այնուամենայնիվ, այնպիսի լավ վիճակում չէ (մեղմ ասած), որքան իրենք՝ հաղթանակը վայելելու համար։ Դա մենք տեսանք նաեւ ՀՀԿ …

կարդալ ավելին

Օբաման կրկնում է իր նախորդին

10.12.2009

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը երեկ հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ կոչ է անում ԱՄՆ նախագահին զրկել Նոբելյան մրցանակից, քանի դեռ նա չի գործածել «ցեղասպանություն» բառը: Ըստ Սասունյանի` Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: «Այս դեպքում ծայր աստիճան միամիտը միայն կարող …

կարդալ ավելին

Ելույթ է ունեցել

10.12.2009

Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարարը` նշելով, որ ՀՀ-ն ձգտում է առավել ամրապնդել ԵՄ հետ հարաբերությունները: Ըստ նրա` Գործընկերության նախաձեռնությունը ստեղծում է Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարթություններում համագործակցության լրացուցիչ հնարավորություններ: …

կարդալ ավելին

Չե՞ն ճնշելու

08.12.2009

ԱՄՆ-ում չեն կարծում, թե պետք է ճնշումներ գործադրել Երեւանի վրա` ԼՂ հարցն Ադրբեջանի ակնկալիքներին համահունչ լուծելու նպատակով: Այս մասին «day.az»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ռասիմ Աղաեւը: Ըստ նրա` Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում իր մոտեցումներն ու հետաքրքրություններն ունի, եւ պետք չէ ակնկալել, որ նա հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման ճանապարհին ճնշումներ կգործադրի պաշտոնական Երեւանի վրա: Աղաեւը …

կարդալ ավելին

Հերթականը

08.12.2009

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակում են Ղարաբաղի հարցի կարգավորման նոր առաջարկներ, որոնք կներկայացնեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ: Նաեւ ավելացրել է, թե Ադրբեջանը մասնակցում է բանակցությանն ակնկալիքով, որ դա արդյունք կունենա, հակառակ պարագայում Ադրբեջանն, ըստ նրա` «մտադիր չէ ժամանակ սպանել բանակցային սեղանի շուրջ»: Ազիմովի …

կարդալ ավելին

Բա մե՞ր հաշվով ինչ որոշեցիք

08.12.2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Վաշինգտոն։ Ըստ ԶԼՄ-ների, Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային թեմաներն են եղել Իրանի միջուկային խնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղի, Կիպրոսի, քրդական հարցի կարգավորման, Աֆղանստան հավելյալ զորքեր ուղարկելու, Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների խնդիրները։ Հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ՝ Ամերիկյան լրատվամիջոցները նշել են, որ օգոստոսին ստորագրված արձանագրությունները կարելի է համարել ԱՄՆ արտաքին …

կարդալ ավելին

ՀՀԿ-ինը եւ ԲՀԿ-ինը` մեջ, մյուսներինը` հեչ

08.12.2009

ՀՀ կառավարությունը երեկ ԱԺ էր ուղարկել 2010թ. բյուջեի վերաբերյալ պատգամավորների եւ խմբակցությունների առաջարկների ամփոփաթերթիկը: Դրանք սովորաբար լինում են դպրոցների կամ ուսումնական այլ հաստատությունների, երբեմն նաեւ՝ առողջապահական հիմնարկների, ջրագծերի վերանորոգման առաջարկներ: Սովորաբար դրանք պետական հաստատություններին վերաբերող ծրագրային առաջարկներ են: Շատ չմանրամասնելով այս փաստաթղթի էությունը` միայն նշենք, թե ՀՀ կառավարությունը խորհրդարանական հատկապես որ խմբակցությունների առաջարկներն է ընդունել: …

կարդալ ավելին

ՀՀ-ն զորամիավորում կուղարկի Աֆղանստան

08.12.2009

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հարցը: Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի կազմում 40 հոգանոց զորամիավորում ուղարկի այդ երկիր: Հիշեցնենք, որ Աֆղանստանն աշխարհի ամենաբարդ երկրներից է եւ այդպիսին է եղել վերջին հարյուրամյակների ընթացքում: Դա մի երկիր է, որտեղ պարտություն են կրել անգլիացիները, Խորհրդային Միության բանակը: Անկախ …

կարդալ ավելին

Իշխանություններն արդեն ընտրել են

08.12.2009

Երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր, որ Ազգային ժողովը լսելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամների յոթ թեկնածուներին ու նրանց հարցեր է ուղղելու: Համենայնդեպս, ԱԺ-ից թեկնածուներին այդպես էին տեղեկացրել, եւ նրանք պարտաճանաչ ներկայացել էին քննարկմանը: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղի համար պայքարում են 7 թեկնածուներ: Թեկնածուներից երեքը ներկա կամ նախկին լրագրողներ …

կարդալ ավելին

ԲՀԿ-ին չի հասկանում

08.12.2009

«Երեւան քաղաքում տեղական կառավարման մասին» օրենքի համահեղինակ Հրայր Թովմասյանը` «panorama» կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով Երեւանի ավագանու խորհրդում ԲՀԿ-ականների եւ ՀՀԿ-ականների միջեւ ծավալված վերջին զարգացումներին, ասել է. «ԲՀԿ-ի պատկերացումները, ակնկալիքները միանգամայն այլ էին»: Նաեւ հավելել է, թե իր պատկերացումներով, ԲՀԿ-ն Երեւանի ավագանու խորհուրդը համարում է մի ամբիոն, որը պետք է օգտագործել խոսելու ու կայանալու համար: «Եթե …

կարդալ ավելին

«Հայաստանը զիջումների չի գնալու»

08.12.2009

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացները փոխկապակցելու` Ադրբեջանի մոտեցումն ընկալելի չէ միջազգային հանրության համար: «Թրենդին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել երկրի Դիվանագիտական ակադեմիայի արտաքին քաղաքական ծրագրերի տնօրեն Ֆարիզ Իսմաիլզադեն: «Արեւմուտքի կարծիքով, երկու խնդիրները միանգամից լուծելն ավելի դժվար է, քան` առանձին-առանձին: Ուստի սահմանների բացման ու Լեռնային Ղարաբաղի հարցերի …

կարդալ ավելին