«Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման ասել է, թե մինչեւ ապրիլ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Իսկ Էրդողանն էլ ԱՄՆ նախագահին խնդրել է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Hurriyet»-ը, հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ հնարավոր է հասնի նրան, որ հայկական կողմը որոշ տարածքներ զիջի Ադրբեջանին, եւ այդ հարցում Օբաման խոստացել է ուժեղացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները: