«Եթե նշվում է, որ քննարկվում է կարգավիճակի հարցը, նշանակում է, որ մյուս հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, որովհետեւ Մադրիդյան սկզբունքներ հասկացողության տակ մենք գիտենք, որ խոսքը նաեւ տարածքների վերադարձի մասին է: Եթե այդպես չէ, ապա առավել քան անհրաժեշտ էր Ալիեւի վերջին հայտարարություններից հետո ընդհատել բանակցային գործընթացը եւ պահանջել, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրենց դիրքորոշումը հստակ հայտնեին …
կարդալ ավելինԱյն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հանգանակությունը զգալիորեն զիջելու էր նախորդ տարվա ցուցանիշին, ի սկզբանե պարզ էր։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, միայն, բավական էր։ Սակայն գոյություն ունի մեկ այլ, ոչ պակաս կարեւոր գործոն եւս։ Նախ, սակայն, մարաթոնի արդյունքների մասին։ Երեկ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ …
կարդալ ավելին«Ազգի առջեւ գաղափարական նոր սերնդափոխություն իրականացնելու օրհասական խնդիր է կանգնած, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն այլեւս չի կարող ռեւանշի միջոցով դուրս գալ հանգած, մոխրացած վիճակից»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչքան էլ մենք հարգում ենք եւ ինչքան էլ նրա …
կարդալ ավելին«Ռուսաստանը չի բացառում, որ կարող է միանալ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին»,- երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Անշուշտ, մենք կուսումնասիրենք Արեւելյան գործընկերության շրջանակներում այս կամ այն նախագծերին մեր միանալու առաջարկները: Մենք չենք կարող մեզ համար բացառել դա»: Այս հայտարարությունն ուշագրավ է առաջին հերթին այն առումով, որ ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հերթական մոնիտորինգն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում: Մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի: Հիշեցնենք, սակայն, որ այս շաբաթվա սկզբին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին: Ադրբեջանական կողմը, իր հերթին, տեղեկատվություն էր տարածել հայկական զինված ուժերի …
կարդալ ավելինՎերջին շրջանում մամուլում եւ քաղաքական շրջանակներում պարբերաբար քննարկվում է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության թեման: Մինչեւ վերջերս որպես այդ պաշտոնի ամենահավանական թեկնածու քննարկվում էր Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ներկայումս նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանի անունը, ում նշանակման հետ կապված, ըստ նույն խոսակցությունների, անհամաձայնություն ունի ռուսական կողմը: Մեր տեղեկություններով, սակայն, վերջին օրերին …
կարդալ ավելին«Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ Մյունհենյան հանդիպումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Սերժ Սարգսյանը հայ հանրությանը մանրամասներ չի պատրաստվում հայտնել»,- երեկ այդ մասին «Ա1+»-ին ասել է Ս.Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ նախագահների մյունհենյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր. «Այս քննարկումը թույլ տվեց երկու երկրների նախագահներին եւ համանախագահողներին՝ հայտնաբերել …
կարդալ ավելինԵրեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել: Իր այդ քայլը նա բացատրել է ընդդիմության թեկնածու, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ, իր խոսքերով, «իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը չխառնվելու» մղումով եւ տեղեկացրել է, որ վերականգնում է իր անդամությունը Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում: «Դիմակները պատռելու եւ ժողովրդին …
կարդալ ավելինԱյս ամսվա սկզբին «մեծանուն» հայ կինոռեժիսոր, բացառապես «Օսկարի» հավակնորդ Վիգեն Չալդրանյանը ներկայացրել է իր նկարահանած «Մաեստրո» ֆիլմը: Այն դիտելու հնարավորություն է ունեցել դեռեւս միայն «էլիտար» հանդիսատեսը: Սակայն դատելով այդ ֆիլմի մասին պատմող հեռուստատեսային ռեպորտաժներից, կարելի է չկասկածել` այն շուտով կցուցադրվի բոլոր հեռուստաընկերություններով, կցուցադրվի երեւի բազմաթիվ անգամներ, քանի որ ճոռոմ լիրիկական զեղումներով «Մաեստրոն» իր մեջ խտացնում …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Վերջինս ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքն ու անելիքները` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա, եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են: Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Ս. Սարգսյանը …
կարդալ ավելինՄյունհենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` եթե այս անգամ էլ բանակցություններն արդյունք չտան, իրենք պետք է պատրաստ լինեն պատերազմի, ժխտվեցին թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թե համանախագահող երկրների այլ պաշտոնյաների կողմից: Սակայն, Ալիեւի խոսքն այս անգամ շատ կոնկրետ էր: Եվ դիտմամբ թե պատահաբար, Մյունհենյան հանդիպման ընթացքում նույն համանախագահները «առաջընթաց» արձանագրեցին, ինչը բավականին երկար …
կարդալ ավելինԱրդեն հայտնի է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հետ միասին ՀՀԿ է տարել նաեւ իր «թիմին»` տնտեսական բլոկի նախարարներ Տիգրան Դավթյանին ու Ներսես Երիցյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, իր խորհրդական Արամ Ղարիբյանին, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանին, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին եւ …
կարդալ ավելինՌուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեքշաբթի օրը Ուլյանովսկում մանրամասն քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Ըստ նրա` Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կիրակի օրը Մյունհենում կայացած հանդիպման մանրամասները: ՌԴ նախագահը ողջունել է բանակցային գործընթացում դրական տեղաշարժը եւ վստահեցրել Ալիեւին, …
կարդալ ավելինՆոյեմբերի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ: Է.Նալբանդյանը ելույթ է ունենալու Ճապոնիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում նա հանդիպումներ է ունենալու նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում:
կարդալ ավելինՆոյեմբերի 20-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ իրավաբան Ալեն Սիմոնյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկով, նշանակվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամ` փոխարինելով նախկինում այդ տեղը զբաղեցնող Աննա Իսրայելյանին:
կարդալ ավելինՀայաստանը եւ Իրանը քննարկում են վիզային ռեժիմի փոխադարձ դյուրացման հարցերը: Այդ մասին երեկ հաղորդել է իրանական «Իրիբնյուս» հեռուստաընկերությունը, ըստ որի՝ երեկ Թեհրանում ավարտվել է երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական բաժինների ղեկավարների, պատվիրակությունների անդամների համատեղ նիստը, իսկ հանդիպման ավարտին ստորագրվել է հուշագիր: Նույն աղբյուրի հաղորդմամբ, քննարկվել են վիզային ռեժիմի դյուրացման, վիզայի համար վճարվող տուրքերի նվազեցման հարցեր:Նշենք, որ …
կարդալ ավելինԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը` արձագանքելով Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի վերջերս Հայաստանում կատարած հայտարարությանը, թե քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն չունի դեմարկացիոն պայմանագիր, սահմանների վրա երկուստեք խոչընդոտներ են տեղի ունենում, ուստի ՆԱՏՕ-ն պատրաստ է սահմանի վրա տեղակայել խաղաղապահ …
կարդալ ավելինՔաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը երեկ խորհուրդ է տվել շատ չարծարծել ու շատ կարեւորություն չտալ Իլհամ Ալիեւի մինչմյունհենյան հայտարարությանը: «Թասիբի գցել նրան պետք չէ»,- ասել է Մանասյանը` հավելելով, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանի հանրությանը, եռանախագահողներին ու Թուրքիային, ի վերջո, դա տեղեկատվական պատերազմի հնարք է: Նման հայտարարություններ Ադրբեջանի կողմից արդեն արվում են …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի համար ամենեւին էլ անսպասելի չէր նախարարներ Տիգրան Դավթյանի, Ներսես Երիցյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ու մի շարք փոխնախարարների հապշտապ հանրապետականացումը: «Կարծում եմ` դա սպասելի էր, որովհետեւ այդ անձինք, ըստ էության, վարչապետի թիմն էին ներկայացնում: Վարչապետի թիմ դառնալով, բնականաբար, տրամաբանական էր, որ նրանք եւս պետք է հանրապետական դառնային: Կառավարության …
կարդալ ավելինՕրեր առաջ Ղարաբաղում շրջագայած թուրքական «Aksam» թերթի լրագրողուհի Նագեհան Ալչը հրապարակել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ անցկացրած հարցազրույցը: – Դուք ասում եք. «Այս հողերը մերն են: Ապացույցն էլ այստեղ գտնվող բազմադարյա հայկական եկեղեցիներն ու մենաստաններն են»: Իսկ ազերիներն էլ ասում են` «Ոչ, այդ եկեղեցիները պատկանում են մեր պապերին` ալբանացիներին…»: – Եթե այդ վարկածը …
կարդալ ավելին