«Ռուսաստանը չի բացառում, որ կարող է միանալ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին»,- երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Անշուշտ, մենք կուսումնասիրենք Արեւելյան գործընկերության շրջանակներում այս կամ այն նախագծերին մեր միանալու առաջարկները: Մենք չենք կարող մեզ համար բացառել դա»: Այս հայտարարությունն ուշագրավ է առաջին հերթին այն առումով, որ ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել էր Արեւելյան գործընկերության ծրագիրը` ասելով. «Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում Արեւելյան գործընկերության ծրագրում: Որեւէ օգտակար բան նույնպես չեմ գտնում: Չեմ տեսնում նաեւ մեր երկրի դեմ արվող ինչ-որ բան, սակայն, եթե քննարկվեն հակառուսական թեմաներ` դա ինձ դուր չի գա»: