Վերջին շրջանում մամուլում եւ քաղաքական շրջանակներում պարբերաբար քննարկվում է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության թեման: Մինչեւ վերջերս որպես այդ պաշտոնի ամենահավանական թեկնածու քննարկվում էր Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ներկայումս նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանի անունը, ում նշանակման հետ կապված, ըստ նույն խոսակցությունների, անհամաձայնություն ունի ռուսական կողմը: Մեր տեղեկություններով, սակայն, վերջին օրերին իշխանական վերնախավում քննարկվում է այդ պաշտոնում ներկայումս Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի նշանակման հարցը: Թե ով նրա փոխարեն կուղարկվի Բելառուս, առայժմ հայտնի չէ: