Երեկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հերթական մոնիտորինգն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում: Մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի: Հիշեցնենք, սակայն, որ այս շաբաթվա սկզբին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին: Ադրբեջանական կողմը, իր հերթին, տեղեկատվություն էր տարածել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի մի քաղաքացիական անձի սպանության մասին, ինչը, սակայն, Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունից հերքել էին: