«Ազգի առջեւ գաղափարական նոր սերնդափոխություն իրականացնելու օրհասական խնդիր է կանգնած, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն այլեւս չի կարող ռեւանշի միջոցով դուրս գալ հանգած, մոխրացած վիճակից»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչքան էլ մենք հարգում ենք եւ ինչքան էլ նրա պատմական արժեքը բարձր ենք գնահատում ժամանակին, այսօր կարող եմ ասել, որ թեպետեւ ես շատ հպարտ եմ եղել, որ նրա կողքին կանգնել եմ եւ նրա հետ եմ առաջին անգամ դուրս եկել քաղաքական մարտադաշտ` հրապարակախոսական ինստիտուտում, բայց նա, կարծում եմ, տվեց իր Վաթեռլոոն գԱյնպես, ինչպես խփեցին իրենց վերջին քաղաքական տուգանային հարվածները Մանուկյան Վազգենը, հայր եւ որդի Դեմիրճյանները»,- ասել է գլխավոր մարքսիստը: Շարունակելով իր «առաքելությունը», Դավիթ Հակոբյանը, իր կարծիքով, բացատրել է թիվ 10 ընտրատարածքում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու դրդապատճառները: «Նիկոլի ճակատագիրը նրանց չի հետաքրքրում: Եթե ՀՀՇ-ն իմանար, որ ինքն իսկապես որոշակի ռեյտինգ ունի, Նիկոլին չէր առաջադրիգ Եթե նրանք իմանային, որ ՀՀՇ-ն ինչ-որ չափով ռեյտինգ ունի, անպայման Զուրաբյան Լեւոնին կամ այլ մի պարագլխի կուղարկեին այնտեղ` մարտադաշտ»,- հայտարարել է ազգի տրիբունը: Մի խոսքով, Դ. Հակոբյանը քարոզարշավը դեռ չսկսած իր «կամպանիան» սկսել է ՀՀՇ-ին քննադատելով: Մարքսիստը իշխանություններին դուր գալու այլ ձեւ, փաստորեն, չի գտել: