քաղաքականություն

Սոչիից առաջ

23.01.2010

«Ռուսաստանը հույս ունի, որ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ երկխոսությունը կշարունակվի»,- այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ակնկալում ենք, որ Սոչիում նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կշարունակվի երկխոսությունը, որը տեղի էր ունենում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ անցյալ տարի: Երկխոսությունը շատ ինտենսիվ էր, սակայն …

կարդալ ավելին

Դավիթ Հարությունյանի առաջարկով

23.01.2010

«Ինձ զարմացնում է այս հարցի շուրջ բարձրացված աղմուկը։ «Ժառանգության» ներկայացուցիչը մասնակցում էր ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը եւ, կարծում եմ, տեսավ ու լսեց, որ պատվիրակության հիմնական կազմում ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանին ներառելու գրավոր եւ բանավոր առաջարկն «Օրինաց երկրինն» էր, իսկ փոխարինող կազմին ըստ անհրաժեշտության գործուղելու առաջարկը՝ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինը։ Կարծում եմ, ամեն …

կարդալ ավելին

Նշանակվել է

23.01.2010

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նրա նշանակման հրամանագիրը երեկ տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության մասին խոսակցությունները շրջանառվում էին արդեն մի քանի ամիս: Դեռեւս հայտնի չէ, թե ով …

կարդալ ավելին

Գազ՝ տարածքների դիմա՞ց

23.01.2010

Երկուշաբթի օրը Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ըստ որոշ կանխատեսումների, բացառված չէ նույնիսկ որեւէ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Եվ մինչ Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են հայ-թուրքական «ապամերձեցման» մանրամասները, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք էապես կարող են ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Մասնավորապես, երեկ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել …

կարդալ ավելին

Օրենք է գրել

23.01.2010

Մեր տեղեկություններով, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, Ս.Ալեքսանյանը ԱԺ-ին առաջարկում է հարկերից ազատել ֆուտբոլը: Թերեւս այն պատճառով, որ նրան է պատկանում ֆուտբոլի «Փյունիկ» ակումբը: Սակայն, հասկանալի չէ, թե պատգամավորն ինչո՞ւ ֆուտբոլի հետ միասին՝ սպորտի առավել հաջողակ ոլորտներն էլ չի փորձում խթանել` ազատելով դրանք …

կարդալ ավելին

Վիճակը վատացել է

23.01.2010

Երեկ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել են ՀԱԿ գրասենյակից: Սասուն Միքայելյանի խցում մի քանի ամիս անցկացրած ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Ա1+»-ին պատմեց, որ Սասուն Միքայելյանը իր ներկայությամբ մի քանի անգամ սրտի այնպիսի նոպա է ունեցել, որ ինքը վախեցել է: «Իսկ երեկ գիշերը շատ ավելի ծանր է …

կարդալ ավելին

Էլի սխալ թարգմանություն

23.01.2010

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով հունվարի 20-21-ին այցելել էր Իրան: Հանդիպումներ են եղել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Երեկ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռ. Քոչարյանի գրասենյակը: «ԻԻՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ անցած տարիներին նախանշված բոլոր համատեղ նախագծերը հաջողությամբ իրագործվելու են: «Որպես …

կարդալ ավելին

Խաբել են պաշտպաններին

23.01.2010

Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին, այն պահին, երբ «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանները նրան են փնտրել` ՍԴ դիմելու հայցի տակ ստորագրելու համար, Ն. Փաշինյանը դեռ գտնվել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, այսինքն` ԱԱԾ մեկուսարանում: Երեկ այդ մասին Փաշինյանի փաստաբաններին տեղեկացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն» ք/հ-ում տեսակցության ժամանակ: «Երեկ մենք ժամը 15։00-ին տեսակցություն …

կարդալ ավելին

Հիմա էլ օրենք են գրում

23.01.2010

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի օրենսդրական նախագիծ, որը միջազգային պայմանագրերի նկատմամբ վերապահումներ անելու կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարելու իրավասություն կտա Ազգային ժողովին: Գործող օրենսդրության համաձայն, միջազգային պայմանագրերի հետ կապված վերապահումներ անելու իրավասություն ունի միայն ՀՀ նախագահը: Բնականաբար, ԱԺ-ին նման լիազորություններ տալու գաղափարը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ …

կարդալ ավելին

Առաջին անգամ` քննադատական

23.01.2010

Ամերիկյան «Heritage» հիմնադրամի եւ «Wall Street Journal» պարբերականի 2010թ.-ի զեկույցում Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով աշխարհի 179 պետությունների թվում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 31-րդի փոխարեն: Ամեն տարի հրապարակվող այս զեկույցում Հայաստանը սովորաբար տարածաշրջանի առաջատարն է եղել` իր հետեւում թողնելով Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին ու ԱՊՀ բոլոր մյուս երկրներին: Մերձբալթյան երկրներից էլ Հայաստանից առաջ է …

կարդալ ավելին

Ուղիղ եթերում «կախած զանգերը»

23.01.2010

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ անցած դիվանագիտական տարին ամփոփելու համար։ Լրագրողներին, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումները։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ պնդելով, որ այն պարունակում է նախապայմաններ եւ հակասում է արձանագրությունների դրույթներին։ Այդ, ինչպես նաեւ այն պնդումները, որ հայկական կողմը …

կարդալ ավելին

Անհրաժեշտ է «ոչ» ասելու ունակություն

23.01.2010

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի Վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ: Եվ չնայած Ս.Սարգսյանի պատրաստակամությանը` պատասխանել նաեւ նրանց հարցերին, որեւէ հարց չհնչեց: «Երբ հարցեր չեն լինում, դա երկու բան է նշանակում. կա՛մ ամեն ինչը լավ է, հասկանալի, կամ` ոչինչ հասկանալի չէ, եւ ամեն ինչ վատ է»,- նկատեց Ս. Սարգսյանը: Հանդիպման սկզբում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը …

կարդալ ավելին

Թանկարժեք նվեր Թուրքիային

23.01.2010

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը։ Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայության մեջ ամբողջ աշխարհում։ Ստորագրված …

կարդալ ավելին

Նաեւ Հայաստանում

23.01.2010

Եվրամիությունը արտերկրում իր 136 ներկայացուցչություններից 54-ը ձեւափոխել է դեսպանատան տիպի առաքելությունների` նրանց ընձեռելով ավելի լայն արտոնություններ: Այդ բարեփոխումների արդյունքում արտերկրում ԵՄ 54 գրասենյակների համակարգերը կդառնան ԵՄ յուրօրինակ դեսպանություններ եւ կարող են հանդես գալ ԵՄ բոլոր պետությունների անունից: Այդ երկրների շարքում են Հայաստանը, Շվեյցարիան, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Մակեդոնիան, Սերբիան եւ այլն: Այս երկրների ցանկը կազմվել է …

կարդալ ավելին

Մինչեւ փետրվարի 20-ը

21.01.2010

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հրահանգել է, որ առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնեն ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային եւ գործառույթային բարեփոխումների վերաբերյալ: Նա ասել է, որ նախարարների դժգոհություններից անկախ այդ փաստաթուղթը մինչեւ փետրվարի 20-ը պետք է ընդունված լինի: Հիշեցնենք, որ այդ հայեցակարգը ենթադրում է ՀՀ պետական կառավարման համակարգի այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում նախարարություններում եւ …

կարդալ ավելին

Ուզում են վախ սերմանել

21.01.2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին յոթ տարի ազատազրկման դատապարտող դատավճռի առիթով երեկ Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ: «Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու եւ տարածելու իրավունքի իրացում, ինչի համար …

կարդալ ավելին

Նամակ են ուղարկել

21.01.2010

2008թ. մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդները երեկ նամակով դիմել են ԵԽ-ի, ԵԽ ԽՎ-ի եւ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավար պաշտոնյաներին` կոչ անելով ապահովել ԵԽ ԽՎ ու նրա հանձնաժողովների հետագա բոլոր նիստերում իրենց իրավունքներն ու շահերը բարձրաձայնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը: Նրանք կոչ են անում վերականգնել հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում Փոստանջյանի` հիմնական անդամի կարգավիճակը եւ մերժել …

կարդալ ավելին

Զարմացել է

21.01.2010

Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի Արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները: Հիշեցնենք, որ Թուրքիայի Արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի որոշումը` պնդելով, թե դրանում կան նախապայմաններ, …

կարդալ ավելին

Երկու ապտակ՝ մեկ շաբաթում

21.01.2010

Երեկ միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որը, մեղմ ասած, խիստ քննադատություն է պարունակում Հայաստանի իշխանությունների հասցեին: «Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը: Նախագահական ընտրություններին հետեւած մարտյան իրադարձություններից հետո Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ազատվեց …

կարդալ ավելին

Քննարկել են

21.01.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր»,- ասված է ՀՀ …

կարդալ ավելին