քաղաքականություն

Այնպես չի ընթացել

05.02.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Euronews»-ին տված հարցազրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Երեւում է, որ ամեն ինչ ամենասկզբից այնպես չի ընթացել: Ինչի՞ մասին տանել բանակցություններ: Ի՞նչ ենք մենք անելու: Հայաստանը պետք է մեկ անգամ էլ ուշադրություն դարձնի այս հարցերին: Որովհետեւ մենք` որպես Թուրքիա, կատարել ենք մեր պարտավորություններն արձանագրությունների մասով: Երկու կողմերն էլ ունեն «ճանապարհային …

կարդալ ավելին

Բողոքել է

05.02.2010

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` Թուրքիայի պետական TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Էրդողանը ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը արդյունավետ չեն: «Եթե վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները անհրաժեշտ …

կարդալ ավելին

Պատվիրակությունն՝ ընդդեմ Փոստանջյանի

05.02.2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, ովքեր անցած շաբաթվա վերջին են վերադարձել Ստրասբուրգից, երեկ ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու իրենց կատարած աշխատանքների եւ այդ կազմակերպությունում մեր երկրի հետ կապված իրադարձությունների մասին: Սակայն ասուլիսն ըստ էության դարձավ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ուղղված պատասխան: Հիշեցնենք, որ վերջինիս չէին ընդգրկել պատվիրակության հիմնական կազմում, եւ նա Ստրասբուրգ էր մեկնել ԵԽ …

կարդալ ավելին

Տեղյակ չէ Քոչարյանի վերադարձից

05.02.2010

Երեկ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցուպատասխանը` ըստ «Ա1+»-ի: – Ինչո՞ւ է հրաժարական տվել սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը: – Այդ հարցը կարող եք նախարարին տալ: – Ասում են, որ նախարարի հրաժարականի պատճառը գումարների յուրացումն է, եւ Դուք անձամբ եք պատժել նրան: – Ես այդպիսի բանից տեղյակ չեմ: …

կարդալ ավելին

Վերացնել հաշվեհարդարը

05.02.2010

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանց» կազմակերպությունը երեկ տարածած հայտարարությամբ ՀՀ իշխանություններից պահանջում է անվերապահորեն կատարել մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից ստանձնած բոլոր պարտականությունները, անհապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ՝ կատարողներին: Կազմակերպությունը դիմել է նաեւ միջազգային հանրությանը ՀՀ իշխանությունների ստանձնած …

կարդալ ավելին

Մեղսակից եւ մարտնչող վախկոտություն

05.02.2010

«Թե՛ Եվրոպայում, թե՛ մեր երկրում վախկոտությունն ու ունայնությունը տակավին չափանիշներ են: Ես ասել եմ, որ դա հենց այդ մտայնությունն է, որ ծնում է այն իրավիճակը, որ Եվրոպայում եւ Հայաստանում` որպես Եվրոպայի մաս, լինում են քաղաքական բանտարկյալներ: Կարելի է վկա լինել հայոց մշակութային ժառանգության ցերեկային ոչնչացմանը եւ ոչ մի բան չանել ո՛չ այստեղ, ո՛չ Եվրոպայում: Եվրոպական …

կարդալ ավելին

«Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞ անդրադառնալ Վիլյամին մեր Շեքսպիր»

05.02.2010

«Խառնվածքը` հյուսիսային, կայուն, չունի իրեն արատավորող կապեր, ծառայակից ընկերների հետ հավասար հարաբերությունների մեջ է, նվիրված է ռեյխին (այսինքն` պետությանը.- Լ.Ա.), ընտանիքի լավ հայր է»: Այս բնութագրերը Ֆաշիստական Գերմանիայի գաղտնի գործակալների, պետական ծառայության անցած բոլոր աշխատակիցների գաղտնի դոսյեներում էին: Ոմանց դեպքում հատո՛ւկ նշվում էր` «Նվիրված է ռեյխին եւ անձամբ Հիտլերին, ռեյխի թշնամիների հանդեպ անզիջում է»: Այսինքն` …

կարդալ ավելին

«Ճի՛շտ պայքարեք»

05.02.2010

– Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես՝ այն, որ իշխանությունների ջանքերով ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հեռացվեց: – Ընդհանրապես «Ժառանգության» գործունեությունը շատ դեպքերում ուզում եմ բացասաբար գնահատել: «Ժառանգության» կողմից կատարվում են գործողություններ, որոնք հաճախ համալիր ձեւով քննարկված, դիտակված, իմաստավորված չեն, ընդ որում` ոչ միայն առաջին անգամ: …

կարդալ ավելին

Անազնիվները

05.02.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Euronews»-ին տված հարցազրույցում մեղադրել է որոշ ԵՄ երկրների անազնիվ գործելու մեջ: Հարցին, թե ինչո՞ւ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դանդաղ ընթանում, Էրդողանը պատասխանել է. «Ցավոք, ԵՄ անդամ որոշ երկրներ անազնիվ են գործում: Ահա թե որտեղ է առաջանում խնդիրը: Ինչո՞ւ եմ ես սա ասում: Որովհետեւ նրանք փորձում են Թուրքիային պատին …

կարդալ ավելին

Խոմեյնիի վերադարձը

05.02.2010

Երեկ Իրանում նշվում էր Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի վերադարձի 31-րդ տարեդարձը: Աքսորի մեջ անցկացնելով 14 տարի, Խոմեյնին 1979 թվականի փետրվարի 1-ին Փարիզից վերադարձավ Թեհրան, որտեղ նրան միլիոնավոր մարդիկ գրկաբաց ընդունեցին: Խոմեյնիի վերադարձից ծայր առավ Իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում Իրանում տապալվեց ամերիկյան աջակցությունը վայելող շահի իշխանությունը: Խոմեյնին ստանձնեց Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնը մինչեւ իր …

կարդալ ավելին

120 հարց

30.01.2010

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:

կարդալ ավելին

Հասել են ինչ-որ կետի

30.01.2010

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը չպետք է վնասվի»,- երեկ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` շեշտելով, որ Թուրքիայի համար կարեւոր է շարունակել գործընթացը: «Այդ պատճառով մենք կանենք հնարավոր ամեն ինչ: Մենք ուշադրություն չենք դարձնի այն քննադատություններին, քանի որ, մեր կարծիքով, մենք ճիշտ ենք վարվում»,- ասել է Թուրքիայի …

կարդալ ավելին

Հիշատակի երթ

30.01.2010

Երեկ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան: Երիտասարդները «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» ցուցապաստառը բռնած՝ շարժվել են Աբովյան փողոցով, անցել Հանրապետության հրապարակով, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ Գլխավոր դատախազության շենքերի մոտով` հասնելով Մյասնիկյանի արձանի մոտ: Երեկվա ակցիան նվիրված է եղել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Անցնելով ՀՀ Գլխավոր …

կարդալ ավելին

Մոնիտորինգային ընդդիմություն

30.01.2010

Երեկ Եվրոպայի խորհդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ այդ կառույցի Մոնիտորինգի հանձնաժողովում որպես Հայաստանի «ընդդիմության ներկայացուցիչ»՝ ընտրվել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Քվեարկության արդյունքում «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության արդեն փոխարինող կազմի անդամ Զարուհի Փոստանջյանը ստացել է՝ 10, Ա. Ռուստամյանը` 15 ձայն: Այսպիսով, երեկ ավարտված ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակությունը «լավագույնս լուծեց» …

կարդալ ավելին

Բացառիկ անհեթեթություն

30.01.2010

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ հերքել է մամուլի այն հրապարակումները, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2 ամիս ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` Լեռնային Ղարաբաղի հարակից 5 շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու համար: «Դա բացառիկ անհեթեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը»,- «Ա1+»-ին ասել է Ս. Ֆարմանյանը: Ըստ մամուլի հրապարակումների` Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպել է …

կարդալ ավելին

Ազնավուրը հանդիպել է

30.01.2010

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի հետ: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության` հունվարի 27-ի հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաեւ` նոր նախաձեռնությունների ու …

կարդալ ավելին

Ազատ է արձակվել

30.01.2010

Երեկ դատապարտյալների հիվանդանոցից երկու տարվա պատժաժամկետը կրելուց հետո ազատ արձակվեց քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը: Նրան դիմավորելու էին եկել ընկերները, Կոնգրեսի ներկայացուցիչներ եւ նախկին քաղբանտարկյալներ: Հիշեցնենք, որ 2008թ. հունվարի 27-ին Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ Սարգիս Կարապետյան անունով մի մարդ փորձել էր կռիվ հրահրել եւ խոչընդոտել հանրահավաքի անցկացումը, որից հետո հանրահավաքի մասնակիցները վռնդել էին նրան: Ավելի …

կարդալ ավելին

Որոշել են

30.01.2010

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ «tert.am»-ին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել ծանրաբեռնվածության պատճառով։ «Ա. Գրիգորյանը նախորդ տարի ընտրվել էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ եւ իր ուժերը կուղղի այդ կոմիտեի աշխատանքները համակարգելուն»,- ասել է նա` հավելելով, թե իրենք արդեն նոր նախարարի թեկնածու են …

կարդալ ավելին

Լուժկովը` Նորագյուղում

30.01.2010

Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Երեւանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Այնուհետեւ քաղաքապետարանի ճեմասրահում նախ համագործակցության ծրագրեր են ստորագրվել Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ` Ավան եւ Հյուսիսային վարչական շրջանների միջեւ` …

կարդալ ավելին

Հակամարտությունը կտեղափոխվի՞ Երեւան

30.01.2010

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» ու «Դաշնակցության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Ռուստամյանի հակամարտությունը սպառնում է տեղափոխվել միջկուսակցական արենա: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործուն միջամտությամբ պատվիրակությունում ընդդիմության տեղը զբաղեցրեց Արմեն Ռուստամյանը: Իսկ Զ.Փոստանջյանին պատվիրակության հիմնական կազմից տեղափոխեցին փոխարինող կազմ: Եվ հիմա Ստրասբուրգում պատվիրակության բոլոր անդամներն ամեն ինչ …

կարդալ ավելին