Մոնիտորինգային ընդդիմություն

30/01/2010

Երեկ Եվրոպայի խորհդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ այդ կառույցի Մոնիտորինգի հանձնաժողովում որպես Հայաստանի «ընդդիմության ներկայացուցիչ»՝ ընտրվել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Քվեարկության արդյունքում «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության արդեն փոխարինող կազմի անդամ Զարուհի Փոստանջյանը ստացել է՝ 10,

Ա. Ռուստամյանը` 15 ձայն: Այսպիսով, երեկ ավարտված ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակությունը «լավագույնս լուծեց» իր առջեւ դրված գերխնդիրը` Զարուհի Փոստանջյանին մեկուսացնել

ԵԽ ԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումներից եւ արդեն կարող է կատարյալ ներդաշնակության մթնոլորտում աշխատել մեր իշխանությունների սիրելի Պրեսկոտի ու Կոլումբիեի հետ: Իսկ թե ի՞նչ գին է վճարել Հայաստանը, որ ԵԽ ԽՎ-ում ընդդիմության մանդատը ստանա «հատկապես կարեւորագույն գործերով ընդդիմադիր» Արմեն Ռուստամյանը, պարզ կդառնա առաջիկա իրադարձություններից: Առջեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր զարգացումներ են սպասվում: