Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Euronews»-ին տված հարցազրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Երեւում է, որ ամեն ինչ ամենասկզբից այնպես չի ընթացել: Ինչի՞ մասին տանել բանակցություններ: Ի՞նչ ենք մենք անելու: Հայաստանը պետք է մեկ անգամ էլ ուշադրություն դարձնի այս հարցերին: Որովհետեւ մենք` որպես Թուրքիա, կատարել ենք մեր պարտավորություններն արձանագրությունների մասով: Երկու կողմերն էլ ունեն «ճանապարհային քարտեզներ»: Դա շարունակվելու է, եւ մենք միշտ պատրաստ ենք լինելու դրան: Մենք անկեղծ ենք եւ շարունակելու ենք գործել նույն կերպ, ինչպես դա արել ենք մինչեւ այժմ»: