«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրվեցին, իսկ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորում նախատեսող հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա մեկնաբանություններով սկսված լարումը գործընթացը մեծ արագությամբ տանում է պատի հետ բախման»,- գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթի հոդվածագիր, հայտնի վերլուծաբան Էրդալ Շաֆաքը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվող լարվածությունը: Նա …
կարդալ ավելինՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մյունհեն եւ հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ չեն նախատեսվում: Այս մասին երեկ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` հերքելով թուրքական «Hurriyet Daily News»-ի տարածած տեղեկությունը, թե նախարարները պայմանավորվել են հանդիպել Մյունհենում եւ շարունակել քննարկել ՀՀ ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակը: Միաժամանակ Բալայանն ասել է, …
կարդալ ավելինԼոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը իր վրդովմունքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «ապօրինի դատավճիռ կայացնելու առիթով»: Ընկերակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ hանուն Հայաստանի դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարը, իրավական խնդիրների կարգավորման հարցերում չմիջամտել դատական ատյանների գործունեությանը, որի ապացույցը կարող է լինել քաղաքական հետապնդումների դադարեցումն ու քաղաքական հաշվեհարդարներից հրաժարվելը: Ընկերակցությունը դիմում …
կարդալ ավելինՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ հայտարարել է, թե «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը հակապետական է: «Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին, քանի որ այդ գործունեությունը հակապետական է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հ.Բաբուխանյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Բաբուխանյանի ասածները համարում է զառանցանք եւ իր հերթին հիշեցնում է այդ գործչի …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ Թուրքիայի արձագանքը մեր իշխանությունների համար անսպասելի՞ էր: Ճիշտ չէ՞ր լինի, որ ՍԴ-ն բավարարվեր միայն արձանագրությունների համապատասխանության մասին նախադասությունով եւ ավելորդ մեկնաբանություններ չաներ Սահմանադրության առանձին կետերի շուրջ: – Չեմ կարծում, որ ՍԴ որոշումը պատահականություն էր, կամ էլ անպատրաստվածության ու հիմարության արդյունք: Կարծում եմ` ՍԴ որոշման այդ ձեւը նպատակ …
կարդալ ավելինԱֆղանստանի խնդիրներին նվիրված լոնդոնյան խորհրդաժողովի շրջանակում հունվարի 28-ին հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Հունվարի 27-ին հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թուրքական «Զամանի» փոխանցմամբ` Քլինթոնը, լսելով Դավութօղլուի` ՀՀ ՍԴ որոշման հետ կապված մտահոգությունները, որեւէ մեկնաբանություն չի արել դրանց առնչությամբ: «Անկարան …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Նրանք ընդգծել են բարձրաստիճան այցելությունների կարեւորությունը երկկողմ համագործակցության խթանման համար: Նաեւ գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր …
կարդալ ավելին– Երկուշաբթի Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հերթական հանդիպումը` Ղարաբաղյան խնդրի շուրջ: Նախագահներն, ինչպես եւ նախորդ հանդիպումներից հետո, պայմանավորվել են բանակցությունները շարունակել: Հաշվի առնելով բանակցային գործընթացի 16-ամյա պատմությունը եւ այն, որ մինչ օրս որեւէ լուրջ տեղաշարժ չի նկատվում, կարելի՞ է եզրակացնել, որ այս տարիներին կողմերը, հակառակ համանախագահների պնդումների, …
կարդալ ավելինԵրեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ներկայացրել են իրենց զեկույցը ՀՀ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերի 17-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ այդ զեկույցը չէր քննարկվել համազեկուցողների բացակայության պատճառով: Դրանում համազեկուցողները միակողմանի են գնահատել Սամվել Նիկոյանի ներկայացրած զեկույցը: …
կարդալ ավելին«Անկարան վճռականորեն է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ թույլ չի տա, որպեսզի գործընթացը ձախողվի»,- այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք ուզում ենք, որպեսզի այս գործընթացը զարգանա ստորագրված արձանագրությունների ոգուն համապատասխան»,- թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա նաեւ Հայաստանին կոչ է արել հետեւել անցյալ տարվա …
կարդալ ավելին«Սա առաջին ապրիլի 24-ն է լինելու, որտեղ հայերիս որոշումները նվազագույն ազդեցություն են ունենալու: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ինչ կբանակցեն իրենց խնդիրները լուծելու համար»,- մեր թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին վերաբերող հարցերին: «Թուրքիան արդեն ստացել է …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի առաջիկայում, քանի որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատելու գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին ադրբեջանական Trend News գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽ ԽՎ նորընտիր նախագահ Մովլուդ Չավուշօղլուն: «Կան որոշումներ, որ ընդունվել են ԵԽ ԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ որոշումները պետք է կատարվեն: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պետք …
կարդալ ավելին«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Թուրքիան առաջընթաց քայլ կկատարի այն ժամանակ, երբ համոզվի, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի հակասում երկկողմ արձանագրությունների բովանդակությանն ու փիլիսոփայությանը: Առայժմ Երեւանից հնչող հայտարարությունները Թուրքիային չեն համոզում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Եթե Թուրքիայի իշխանությունները համոզվեն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում …
կարդալ ավելինՊաշտոնական Վաշինգտոնը կրկին կարեւորում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ հայտարարում է, թե կշարունակի այս հարցում քաջալերել Հայաստանին եւ Թուրքիային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: «Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղուն հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ փոխանցել Անկարայի մտահոգությունները` ՀՀ ՍԴ կայացրած որոշման առնչությամբ: Ինչպե՞ս է այդ մտահոգություններին …
կարդալ ավելին– Պարոն Օսկանյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սոչիում կողմերի հետ համաձայնեցվել է ԼՂՀ կարգավորման փաստաթղթի նախաբանը: Արդյո՞ք դա համընկնում է կարգավորման` ի սկզբանե որդեգրած` «Ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքին: – Այդ սկզբունքը մշակված է հենց Ղարաբաղի խնդրի նման բարդ հարցերի համար, որոնց առնչվող փաստաթղթերում ամեն նախադասություն փոխկապակցված է, եւ …
կարդալ ավելին«Այն, ինչ գրում են հայկական մամուլում, թե Սոչիում Ադրբեջանի, ՌԴ-ի եւ ՀՀ-ի նախագահների հանդիպման հիմնական արդյունքն է լինելու ԼՂՀ ներգրավումը բանակցություններում որպես կողմ, գրվում է ներքին լսարանին հանգստացնելու համար»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: APA-ի փոխանցմամբ` նա ասել է, թե բանակցային գործընթացին մասնակցում են միայն հակամարտության կողմերը, որոնք, ըստ նրա, Հայաստանը …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նոր նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն ԱՊԱ գործակալության եվրոպական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, թե որպես ԵԽ ԽՎ նախագահ՝ ցանկանում է ոչ միայն հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, այլեւ այցելել Հայաստան եւ Ադրբեջան: «Մենք բանակցությունների կողմնակից ենք եւ անհրաժեշտ ենք համարում վերականգնել կառուցողական երկխոսությունը: Մենք շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ: Ես դեռ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին, ով Հայաստանում է Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս ԻԻՀ-ի հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում …
կարդալ ավելինԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Պատգամավորը հանձնաժողովին առաջարկել է նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: «Քանի որ նախաձեռնությունը հասարակական որոշակի հնչեղություն ունի, Վենետիկի հանձնաժողովից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո մշտական հանձնաժողովում քննարկումներ կկազմակերպվի եւ …
կարդալ ավելին– Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված մի քանի օրինագծերով նախատեսվում է զրպարտության ու վիրավորանքի համար բավականին մեծ գումարների հասնող տուգանքներ կիրառել լրատվամիջոցների նկատմամբ: Նախատեսվում է նաեւ պարտականություններ ու պատասխանատվություն սահմանել լրագրողների համար: Չե՞ք կարծում, որ այդ նախագծերի նպատակն է սահմանափակել ազատ խոսքը եւ ճնշել լրատվամիջոցներին: – Ընդհանուր առմամբ տեղյակ եմ, մասնակցել եմ Վենետիկի հանձնաժողովի այն …
կարդալ ավելին