Վճռական են

28/01/2010

«Անկարան վճռականորեն է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ թույլ չի տա, որպեսզի գործընթացը ձախողվի»,- այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք ուզում ենք, որպեսզի այս գործընթացը զարգանա ստորագրված արձանագրությունների ոգուն համապատասխան»,- թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա նաեւ Հայաստանին կոչ է արել հետեւել անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում ստորագրված երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունների ոգուն: