Ուզում է այցելել

28/01/2010

ԵԽ ԽՎ նոր նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն ԱՊԱ գործակալության եվրոպական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, թե որպես ԵԽ ԽՎ նախագահ՝ ցանկանում է ոչ միայն հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, այլեւ այցելել Հայաստան եւ Ադրբեջան: «Մենք բանակցությունների կողմնակից ենք եւ անհրաժեշտ ենք համարում վերականգնել կառուցողական երկխոսությունը: Մենք շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ: Ես դեռ չգիտեմ` արդյո՞ք ինձ կհաջողվի հանդիպել նրանց հետ հենց առաջին շաբաթվա ընթացքում. իմ գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է»,- ասել է նա: