«Այն, ինչ գրում են հայկական մամուլում, թե Սոչիում Ադրբեջանի, ՌԴ-ի եւ ՀՀ-ի նախագահների հանդիպման հիմնական արդյունքն է լինելու ԼՂՀ ներգրավումը բանակցություններում որպես կողմ, գրվում է ներքին լսարանին հանգստացնելու համար»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: APA-ի փոխանցմամբ` նա ասել է, թե բանակցային գործընթացին մասնակցում են միայն հակամարտության կողմերը, որոնք, ըստ նրա, Հայաստանը եւ Ադրբեջանն են: «Անկասկած, ԼՂՀ հայ համայնքը բանակցությունների ինչ-որ փուլում կներգրավվի գործընթացում, սակայն առայժմ այդ մասին խոսք չկա եւ չի կարող լինել,- հայտարարել է նա` հավելելով,- Քանի որ բանակցություններում կիրառվում է «քանի դեռ ամեն ինչ որոշված չէ` որոշված չէ ոչինչ» սկզբունքը, հակամարտության կողմ չհանդիսացող մասնակցի ներգրավումը գործընթացում համարվում է սխալ եւ անթույլատրելի է»: