Երեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ներկայացրել են իրենց զեկույցը ՀՀ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերի 17-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ այդ զեկույցը չէր քննարկվել համազեկուցողների բացակայության պատճառով: Դրանում համազեկուցողները միակողմանի են գնահատել Սամվել Նիկոյանի ներկայացրած զեկույցը: Նրանք տարակուսանք էին հայտնել, որ հանձնաժողովը իրավաչափ է գնահատել Ոստիկանության գործողություններն այն դեպքում, երբ ոստիկանների արձակած «Չերյոմուխա 7»-ից երեք հոգի են զոհվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ զեկույցի քննարկումը կշարունակվի այսօր առավոտյան: