ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայերի ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը հանդիպել եւ խորհրդակցություններ է անցկացրել Ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարող մի շարք կոնգրեսականների, այդ թվում՝ Հայերի ցեղասպանության բանաձեւի համահեղինակներ Ադամ Շիֆի, …
կարդալ ավելին«Այն բոլոր խոսակցությունները, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանին ճնշում են, անիմաստ են, եթե մարդիկ հասկանան, որ դա հենց այն տեղն է, որտեղ քննարկվում են մարդու իրավունքները, այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքն ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: «Ես հիշեցնեմ, որ Հայաստանը կամավոր է մտել …
կարդալ ավելին«Այսօր մենք հետեւողականորեն ամրապնդում ենք մեր դաշնակցային հարաբերությունները, տարեցտարի մեր դաշնակցային կապերն ավելի հագեցած են դառնում, ներգրավում նոր հեռանկարային ուղղություններ` ներառյալ խոշոր համատեղ նախագծերի իրականացումը»,- երեկ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային …
կարդալ ավելինՖրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը Կրասնոդարում տեղի ունեցած հյուրախաղերի ժամանակ քննադատության է ենթարկել Թուրքիային: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման փորձերին` նա հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., անտանելի է, եւ այն, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Ցեղասպանությունը, նշանակում է, որ այդ երկիրը երբեք մուտք չի գործի ԵՄ: Հիմա երկու երկրները հարաբերություններ են բարելավում. …
կարդալ ավելինՆախօրեին ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդի ներկայացրած նախագծին, որում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես «պետական հեղաշրջման տարրեր պարունակող» գործողություն, մեր իշխանությունները վերաբերվում են (կամ այդպես են ցույց տալիս) անտարբերությամբ ու նույնիսկ քամահրանքով: Պաշտոնապես ՀՀ իշխանությունները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել այդ նախագծին: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի` 2008թ. …
կարդալ ավելինԵրեկ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում Մեդվեդեւը նշել է, որ ՌԴ-ն եւ ՀՀ-ն համատեղ շատ խնդիրներ են լուծում ռազմա-քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում:
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ լրագրողներին` համատեղ աշխատանքի համար: Ամենայն հավանականությամբ, նա աշխատանքի կանցնի ՀՀ նախագահի աշխատակազմում:
կարդալ ավելինԱԱԾ քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թ.հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ բացահայտվել են ինչպես Ա.Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամները, այնպես էլ վերջիններիս կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ: Ձեռք բերված …
կարդալ ավելինԱռաջիկա ամիսների ընթացքում կայանալիք «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում մասամբ փոխվելու է վարչության կազմը, փոփոխության են ենթարկվելու նաեւ կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը: «Կուսակցությունը խնդիր ունի վերակազմավորվելու: Բացի այդ, քննարկելու ենք արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու ճշգրտենք մեր անելիքները»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ «բարի ճանապարհ» է մաղթել «Ժառանգություն» կուսակցությանը, որը վերջերս հայտարարել էր, թե ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՅԴ-ի հետ այլեւս համագործակցության եզրեր չի տեսնում: «Մեծ ողբերգություն չի լինի, եթե մեզնից յուրաքանչյուրը գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաեւ մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք. մենք …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդի ներկայացրած բանաձեւի նախագծի մասին երեկ իշխանության ներկայացուցիչները քամահրանքով էին խոսում: Եվ ընդհանրապես, եթե եվրոպական կառույցներում ոչ հայանպաստ որեւէ փաստաթուղթ է ծնվում կամ կոշտ հայտարարություն է հնչում, մեր իշխանությունները փորձում են դրա նկատմամբ արհամարհական կեցվածք ընդունել, գոնե արտաքուստ չկարեւորել կամ ներկայացնել, թե դա առանց վտանգավոր հետեւանքների հերթական թղթի կտոր …
կարդալ ավելինՆախօրեին կառավարության ներկայացրած «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվել է 15 օրով: Հիշեցնենք, որ խորհրդարանականների դժգոհությունն առաջացրած այս նախագիծը սահմանում էր մի շարք լրացուցիչ հարկատեսակներ, որոնք կարող են գանձել Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ): Եթե գործող օրենքով ՏԻՄ-երը կարող են …
կարդալ ավելինՆրանք հնարավորություն ունեն խաղաղության հասնել՝ ետեւում թողնելով իրենց խնդրահարույց անցյալը եւ առաջ շարժվել, կամ՝ մեկուսանալ եւ իրենց ու իրենց տարածաշրջանը թողնել ավելի վատ վիճակում, քան նախկինում էր։ Հենրի Բերքի եւ Թոմաս դե Վաալ Մինչ այժմ թվում էր, թե մեծ հաշտության մեկնարկը տրված է։ Հայաստանը եւ Թուրքիան մինչ օրս ապրել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արեւելյան …
կարդալ ավելինՀայաստանի Մշակույթի նախարարությունը լուրջ ցնցումների մեջ է: Վերջին տարվա ընթացքում այդ գերատեսչության մեջ եւ՛ խորքային, եւ՛ մակերեսային վերադասավորումներ են տեղի ունենում (փոխնախարարներ են փոխվում, փոխնախարարներին մեղադրանքներ են ներկայացվում, մարդիկ են հեռացվում, հետո նորից հայտնվում են, չարաշահումներ են հայտնաբերվում, իսկ հետո այդ չարաշահողները այլ պաշտոններ են զբաղեցնում): Մի խոսքով` իրավիճակը մշուշոտ, տանգապալի ու անհասկանալի է: Եվ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ պաշտոնատար այլ անձինք: «Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը՝ արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցության դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում` «Ժառանգությանը» հնարավորինս շրջափակելու ուղղությամբ: «Անցած շաբաթվանից սկսվել է մի նոր տոտալ հարձակման փորձ «Ժառանգության» վրա` խեղաթյուրումներով, ցեխ շպրտումներով եւ գումարած դրան՝ արդեն իսկ բոլորիս պարզ է դառնում, որ քաղաքական որոշում կա իշխանությունների կողմից բոլոր միջոցներով շրջափակման ենթարկել …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, առաջիկայում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվելու մի քանի երկրներում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվելու ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, Քուվեյթում` ՀՀ նախագահի արարողակարգի վարչության պետ Ֆադեյ Չարչօղլյանը (Ֆադեյ Սարգսյանի թոռը) եւ Մեծ Բրիտանիայում` ներկայիս փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Երեկ մեր թղթակցի …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգն այսօր ժամանելու է Երեւան: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երեւանում հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանից Սթայնբերգը մեկնելու է Թբիլիսի, ուր հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ պետքարտուղարի տեղակալը մեկնելու է Գերմանիա` մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Մյունհենյան անվտանգության …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «7-ի գործով» ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժին: «Նրա անոթներն ենք նկարում, հետազոտությունն ընթացքի մեջ է: Հետազոտման արդյունքների մասին կարող ենք ավելի ուշ հայտնել»,- «Ա1+»-ին ասել է «Նորք-Մարաշ» կենտրոնի հերթապահ սրտաբան Արեւիկ Ստեփանյանը: Ըստ նրա` բժշկական կենտրոն ներկայանալու պահին Սասուն Միքայելյանի վիճակը բավարար …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա այցով մեկնում է Թուրքիա` Ստամբուլում կայանալիք Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Այցի ընթացքում …
կարդալ ավելին