Գնում է Թուրքիա

05/02/2010

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա այցով մեկնում է Թուրքիա` Ստամբուլում կայանալիք Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ եւ կայցելի Կ. Պոլսի հայոց պատրիարքարան։