Միայն գեղեցիկ խոսքեր

06/02/2010

«Այսօր մենք հետեւողականորեն ամրապնդում ենք մեր դաշնակցային հարաբերությունները, տարեցտարի մեր դաշնակցային կապերն ավելի հագեցած են դառնում, ներգրավում նոր հեռանկարային ուղղություններ` ներառյալ խոշոր համատեղ նախագծերի իրականացումը»,- երեկ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջխաղացմանը: «Համոզված եմ, որ դա լիովին բխում է Կովկասում խաղաղության պահպանման շահերից»,- նշել է Մեդվեդեւը: