Նոր դեսպաններ

05/02/2010

Մեր տեղեկություններով, առաջիկայում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվելու մի քանի երկրներում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվելու ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, Քուվեյթում` ՀՀ նախագահի արարողակարգի վարչության պետ Ֆադեյ Չարչօղլյանը (Ֆադեյ Սարգսյանի թոռը) եւ Մեծ Բրիտանիայում` ներկայիս փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունները: «Երբ նախագահը դեսպաններ նշանակելու մասին հրաման է ստորագրում, նախագահի մամուլի ծառայությունը դրա մասին օպերատիվ կերպով տեղեկացնում է: Նման հրամանագիր չի ստորագրվել»,- ասել է Ֆարմանյանը: