Լեգրանն` ընդդեմ Թուրքիայի

06/02/2010

Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը Կրասնոդարում տեղի ունեցած հյուրախաղերի ժամանակ քննադատության է ենթարկել Թուրքիային: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման փորձերին` նա հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., անտանելի է, եւ այն, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Ցեղասպանությունը, նշանակում է, որ այդ երկիրը երբեք մուտք չի գործի ԵՄ: Հիմա երկու երկրները հարաբերություններ են բարելավում. դա, իհարկե, լավ է: Բայց ավելի լավ կլիներ, որ Թուրքիան Հայաստանին վերադարձներ զավթած տարածքները: Թեպետ ես հասկանում եմ` ինչքան բարդ է դա»: Միշել Լեգրանը նաեւ տեղեկացրել է, որ թուրքական իշխանություններն իրեն չեն թույլատրել այցելել իր նախնի հայերի գյուղը, որ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում: