Երեկ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ լրագրողներին` համատեղ աշխատանքի համար: Ամենայն հավանականությամբ, նա աշխատանքի կանցնի ՀՀ նախագահի աշխատակազմում: