«Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող, պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կարեւոր քայլեր ձեռնարկի,- երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` ավելացնելով,- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, իմ ղազախ կոլեգա Կանատ Սաուդաբաեւը եւ ես մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործել, եւ Թուրքիան այս խնդիրը լուծելու ուղղությամբ Աստանայից կարեւոր …
կարդալ ավելինԿատարի մայրաքաղաք Դոհայում «ԱՄՆ-Իսլամական աշխարհ» ֆորումի շրջանակում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Դավութօղլուն Իրան մեկնելուց առաջ մասնակցել է մոտ մեկ ժամ տեւած այդ հանդիպմանը, որի ընթացքում …
կարդալ ավելինԵրեկ ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժանմունքից ազատ են արձակվել «Սիլ Գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի եղբայր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության հատուկ ջոկատայինները գրոհել էին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպ» ընկերության շենքը, կոտրել դռները եւ բերման էին ենթարկել Ս.Սուքիասյանին ու …
կարդալ ավելինԱյսօր տեղի է ունենալու «Երկրապահ կամավորների միության» ութերորդ համագումարը: Կազմակերպության գրասենյակներում ու անդամների շրջանում կրքերը բավական լարված են: Պատճառն այն է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը որոշել է կազմակերպության վարչության կազմում չընդգրկել նախորդ համագումարի ժամանակ վարչության անդամ ընտրված այն գործիչներին, ովքեր 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միացան համաժողովրդական շարժմանը եւ մարտի 1-ի դեպքերից հետո բանտարկվեցին ու …
կարդալ ավելինԳլխավոր դատախազությունը մերժել է մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատների դիմում-բողոքը, որով նրանք վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Համոզմունք հայտնելով, որ սպանության հանգամանքների քննությունն իրականացվում է ոչ արդյունավետ, մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն, դիմումատուները Գլխավոր դատախազությունից պահանջել էին քննչական ծառայության անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ, պարտավորեցնել այդ ծառայությանը` վերացնել անգործությունը, արդյունավետ քննություն իրականացնել: Բողոք-դիմումին միացել էին մարտի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելով երկրի խորհրդարան, եւս մեկ քայլ արեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, որն արժանի է դրվատանքի եւ աջակցության: Այս մասին է գրում Լիբանանում լույս տեսնող անգլալեզու «The Daily Star» թերթը: Ըստ պարբերականի` Հայոց ցեղասպանության հարցի շահարկումը հայության շրջանում դարձել է մի շարք խնդիրներից ուշադրությունը շեղելու միջոց: «Այդ հարցի պատճառով …
կարդալ ավելինԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ֆաթիհ Մեթինն ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենց կուսակցությունն իշխանության գալու առաջին օրվանից ձգտել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ գործընթացի սկսվելը պայմանավորված է ոչ թե արտաքին ճնշումներով, այլ ներքին ցանկությամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիայի վրա ճնշումներ չեն կարող գործադրել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը, քանի …
կարդալ ավելինՊետությունների միջեւ միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվում են քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Այդ իսկ պատճառով ավելի քան պարադոքսալ է, որ դրանց հետ մեկ ամբողջություն, տրիպտիխ կազմող, բայց եւ այնպես՝ դրանցից տարբերվող դիվանագիտությունը որոշ առումով մնացել է հետազոտողների հետաքրքրությունների հետնաբակում: Մինչդեռ եւ՛ միջազգային հարաբերությունների, եւ՛ արտաքին քաղաքականության բոլոր կարգի դրսեւորումները առարկայանում են հենց այդ` դիվանագիտություն …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից երեկ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երկօրյա ժամկետում պետք է շրջանառության մեջ դնի խորհրդարան մտցրած հայ-թուրքական արձանագրությունները եւ նշանակի գլխադասային հանձնաժողով: «Ժառանգության» նամակում, մասնավորապես, ասված է. «2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների ԱԳ նախարարների նախաստորագրած հայ-թուրքական արձանագրությունների …
կարդալ ավելինԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին էական ոչինչ չի տալու, քանի որ հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների համար այսօր էլ գոյություն ունի Վրաստանով անցնող ճանապարհը: «Եթե ուսումնասիրենք անցած տարիների առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա հեշտորեն կտեսնեք, որ Թուրքիայից Հայաստան եկող ապրանքների ծավալը 100 անգամ եւ ավելի գերազանցում է Հայաստանից Թուրքիա գնացող ապրանքների …
կարդալ ավելինՓետրվարի 14-ին, Կատարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման ժամանակ թուրք եւ ամերիկացի դիվանագետների միջեւ տեղի է ունեցել բախում: Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԱՄՆ պետքարտուղարի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը 20 րոպե էր հատկացվելու, սակայն այն մոտ մեկ ժամ է ձգվել: «Սաբահի» փոխանցմամբ` դռների մոտ հանդիպմանը հետեւող՝ Կատարում ԱՄՆ …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսի անդամ երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիայի մասնակիցները նամակով պահանջել են հրապարակել քաղաքական դատավարությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը, որը պետք է ներկայացվեր մինչեւ հունվարի 24-ը, սակայն չի արվել: Մինչդեռ այդ զեկույցը ուղարկվել է Հայաստանի իշխանություններին, ինչը եւ առաջացրել է երիտասարդների դժգոհությունը եւ կասկածը: Երթի մասնակիցներին …
կարդալ ավելին«Կարծում եմ, քաղաքական հարթության մեջ Հայաստանի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արդեն իրականացվել են, եւ պահն է, որ Հայաստանի ու Թուրքիայի նախագահները դրսեւորեն քաղաքական կամք եւ գնան առաջ` վավերացնելով արձանագրություններն ու բացելով երկու երկրների միջեւ եղած սահմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Աբդուլլահ Գյուլին հղած վերջին ուղերձը, երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` …
կարդալ ավելին«Ես ԵԿՄ շարքային անդամ եմ: ԵԿՄ հավերժ նախագահը Վազգեն Սարգսյանն է: Համոզված եմ, որ այդ կառույցը կարեւոր կառույց է հայկական իրականության մեջ ու պիտի այդպես էլ մնա: Անկախ ամեն ինչից՝ ես այդ կառույցի համագումարին մասնակցելու եմ»,- երեկ մեր թղթակցին ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարը տեղի է ունենալու փետրվարի 16-ին: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների փաթեթը երեկ ուղարկվել է ԱԺ: ԱԺ-ում այն ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշանակվել է որպես նախագահի ներկայացուցիչ:
կարդալ ավելինՊաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան ուղերձում ինքն ընդգծել է տրված խոստումներին տեր կանգնելու անհրաժեշտության մասին: «Մեզ համար անընդունելի է արձանագրությունների դրույթներից որեւէ մեկի փոփոխությունը, դրանք վերաշարադրելու ցանկացած դրսեւորում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
կարդալ ավելին«Հայ-թուրքական հարաբերություններն էին եւ միջսահմանային ռեգիոնալիզմը» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասել է. «ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեծ ջատագով է, եւ մենք լիահույս ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»: Ըստ դեսպանի, սահմանի բացումը կնպաստի Հայաստանի բարօրությանը: «Ոչ մի երկիր չպետք է կախված լինի միայն մեկ միջանցքից: Սահմանի …
կարդալ ավելինԵրեկ ժամը 16:00-ի սահմաններում մոտ 1 տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կոտրելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպի» կենտրոնական գրասենյակի դռները, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին բերման են ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել միայն երեկոյան, ընդ որում, որպես ձերբակալության ժամ՝ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է ժամը 18:00-ն: Իսկ ըստ այդ հաղորդագրության, …
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտությունը շատ սուր է: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմն այն շատ սուր է ընկալում: Սակայն այնպիսի զգացում ունեմ, որ ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ առաջխաղացումներ չկան: Միակ բանը, որ չեմ ցանկանում, պատերազմն է, սակայն, դժբախտաբար, իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակը չի բացառվում»,- 1news.az-ին տված հարցազրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է ՌԴ Հանրային պալատի …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության խոսնակ Գոշգար Զեյնալովը մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` այն գնահատել է՝ որպես «պատմական փաստերի եւ տարածաշրջանի հետ կապված այսօրվա իրականության խեղումներով լի»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր արարողությանը հրավիրելու Սերժ Սարգսյանի մտադրության վերաբերյալ էլ ասել է. «Լավ է, որ Սերժ Ազատովիչն այդ …
կարդալ ավելին