Երեկ Հայ Ազգային կոնգրեսի անդամ երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիայի մասնակիցները նամակով պահանջել են հրապարակել քաղաքական դատավարությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը, որը պետք է ներկայացվեր մինչեւ հունվարի 24-ը, սակայն չի արվել: Մինչդեռ այդ զեկույցը ուղարկվել է Հայաստանի իշխանություններին, ինչը եւ առաջացրել է երիտասարդների դժգոհությունը եւ կասկածը: Երթի մասնակիցներին դիմավորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան, ով նաեւ խոստացել է ցուցարարների նամակն ուղարկել Վարշավա` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնական գրասենյակ: