– Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: Կարծիք կա, որ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակով Ռուսաստանը Ուկրաինայում հաղթեց Արեւմուտքին: Մյուս կողմից, ոմանք գտնում են, որ Արեւմուտքն այլեւս չի կարեւորում հեղափոխություններն ու այդ ճանապարհով իշխանության գալու հնարավորությունը, եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը դրա վառ օրինակն է: Դուք ծանոթ եք այդ երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս եք …
կարդալ ավելին«Վանո Սիրադեղյանի հետախուզությունը շարունակվում է, թեեւ ներկա պահին որեւէ նորություն չկա»: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ինտերպոլի աշխատանքները, կարծում եմ, նորմալ կազմակերպվում են: Այսօր մեր ինտերպոլը սերտ համագործակցում է բյուրոյի մնացած բոլոր մասնակից երկրների հետ: Բավականին ցուցանիշներ ունենք, բայց Վանո Սիրադեղյանի հետ կապված ցուցանիշ չունենք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ …
կարդալ ավելին– Ինչո՞ւ Ձեզ հեռացրին Դաշնակցությունից, Դուք դաշնակցական էիք 1991 թվականից սկսած: – ՀՅԴ-ն 2005-ից հետո, չգիտեմ` ինչ պատճառներով, սկսեց զտել (վատ իմաստով, իհարկե) իր շարքերը: Ես տեղյակ եմ, թե ովքեր են կուսակցությունից հեռացվածները, հատկապես Շիրակի մարզում: Սկսած 2005-ից մեր մարզային կառույցի 850-900 անդամների մեծ մասը հեռացվեցին: Եվ հիմնականում հեռացվեցին այն անձինք, ովքեր իրոք դաշնակցական գաղափարախոսության …
կարդալ ավելինԵԽ ԽՎ` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելն ու Ջոզեֆ Դեբոնո Գրեհը այցով գտնվում են Ադրբեջանում: Համազեկուցողների Ադրբեջան այցելելու որոշումը կայացվել է Փարիզում` Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ` 2009թ. դեկտեմբերի 17-ին: Այցի շրջանակներում նախատեսվում են համազեկուցողների հանդիպումները խորհրդարանի ղեկավարի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ԿԸՀ եւ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի նախագահների, օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի եւ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության …
կարդալ ավելինԵրեկ հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են Սեյրան Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի եւ բարձրաստիճան մի շարք զինվորականների հետ:
կարդալ ավելին«Թող որեւէ մեկը չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում Թուրքիան այնպիսի քայլերի է գնալու, որոնց չի հավատում»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` վերադառնալով Մյունհենից, որտեղ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության …
կարդալ ավելինԱնցած տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետ կառավարությունը անզիջում պայքար է մղելու մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների դեմ: Այդ հայտարարությունից օրեր անց վարչապետը շտապեց ուղղում մտցնել` ասելով, որ պայքարել օլիգոպոլիաների դեմ՝ չի նշանակում՝ պայքարել օլիգարխների դեմ: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ Տիգրան Սարգսյանը ճիշտ էր ասում: Իսկապես, օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների` որպես երեւույթների դեմ կառավարությունը անդադրում …
կարդալ ավելինՀայաստանը եւ Ադրբեջանն առայժմ Մինսկի խմբի համանախագահներին չեն ներկայացրել իրենց առաջարկությունները Մադրիդյան սկզբունքների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջեւ առայժմ չկա փոխըմբռնում: Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հարցին, թե համանախագահները պատրաստվո՞ւմ են այցելել տարածաշրջան, Մերզլյակովը պատասխանել է, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը հարցի առնչությամբ ներկայացնեն …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում առաջընթաց կա»,- շաբաթ օրը նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք փորձում ենք օգնել հայերին եւ ադրբեջանցիներին ընդհանուր մոտեցումների հասնել»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մյունհենի անվտանգության համաժողովում: «Բնականաբար, սա շատ բարդ խնդիր է, սակայն դրական փոփոխություններ կան: Փոխըմբռնումը աճում է, երկու առաջնորդների կողմից …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Բուկինգհեմյան պալատում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Նա լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է հասցեագրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`իր դժգոհությունը հայտնելով փետրվարի 2-ին խորհրդարանական քառօրյա նիստերին իր ելույթի ժամանակ մի շարք պատգամավորների բացականչությունների եւ ԱԺ նախագահի կողմից այդ ամենն անարձագանք թողնելու առնչությամբ: «Փետրվարի 2-ին, ԱԺ չորսօրյա նիստերի հայտարարությունների ժամին իմ հայտարարությանը զուգընթաց՝ բղավոցներ հնչեցին ՀՀԿ-ական որոշ պատգամավորների կողմից, ինչով խոչընդոտվում էր …
կարդալ ավելինՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել ապրանքային նշաններին վերաբերող երկու օրինագիծ: Առաջինը կոչվում է՝ «Աշխարհագրական նշումների մասին», երկրորդը` «Ապրանքային նշանների մասին»: Ըստ էության, այս նախագծերը ծառայում են մի նպատակի` հնարավորինս նեղացնել Հայաստանում գոյություն ունեցող հայտնի ապրանքանշաններն օգտագործողների շրջանակը: Ավելի կոնկրետ` այս նախագիծը ներկայացվել է «Ջերմուկ» ապրանքանիշը միայն «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականությունը դարձնելու համար: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինՎաղը Վերահսկիչ պալատն իր հերթական արտագնա խորհրդի նիստն անցկացնելու է Գյումրիում: Այս մարզում էլ ՎՊ-ն հայտնաբերել է բազմաթիվ խոշոր չարաշահումներ ու խախտումներ: Ընդ որում` խախտումներ կան գրեթե բոլոր` առողջապահության, կրթության, համայնքային ոլորտներում: Մեր տեղեկություններով՝ ՎՊ-ի ուշադրությունը գրավել է նաեւ ինքնակամ շինությունների ոլորտը: ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել ու բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ինչպես Գյումրիի քաղաքապետարանում, այնպես …
կարդալ ավելինԿառավարությունը, ինչպես գիտեք, տարին սկսեց օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարելու բոցաշունչ ելույթներից։ Իհարկե, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ներողամիտ ժպիտով էր լսում այդ խոստումները՝ վստահ իմանալով, որ նման բան տեսանելի ապագայում չի լինի։ Սակայն քչերի մտքով կանցներ, որ տարվա հենց սկզբին՝ բոցաշունչ ելույթներից ընդամենը մեկ ամիս անց, կառավարությունը խորհրդարանին կներկայացնի հարկային փոփոխությունների մի փաթեթ, որը լրիվ …
կարդալ ավելինԵրեկ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը ասել է, թե «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում: Գեւորգ Դանիելյանի մամուլի քարտուղարը «Ազատություն» …
կարդալ ավելինՌուսաստանում մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ժամանակ փետրվարի 5-ին ունեցած ելույթում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի հետ հարաբերությունները բնորոշել է «դաշնակցային»` հավելելով, թե այդ կապերը հետեւողականորեն ամրապնդվում են: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ավստրիայի, Զամբիայի, Հորդանանի, Լեսոթոյի, Մալավիի, Մոնակոյի, Նիգերի, Օմանի, Տոնգայի ու Ֆիջիի դեսպանների հետ միաժամանակ ՌԴ ղեկավարին իր հավատարմագրերն էր հանձնել …
կարդալ ավելինՓետրվարի 9-11-ը Սիրիա է մեկնելու ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակության այցի նպատակն է՝ Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացնել հերթական քաղաքական խորհրդատվություններ, ինչպես նաեւ մասնակցել Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազը միջնորդել է, որպեսզի Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի գործը կարճվի` ապացույցների բացակայության պատճառով: Դատավոր Գագիկ Ավետիսյանն արդարացման որոշում է կայացրել Արշալույս Հակոբյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել Քր. օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա ձերբակալվել էր 2009թ. հուլիսի սկզբին եւ 4 …
կարդալ ավելին«Միջազգային փորձագետների ու պաշտոնյաների` Հայաստան կատարած այցելություններով Ղարաբաղի հարցով ճնշում է գործադրվում Երեւանի վրա»,- երեկ հայտարարել է ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, «պատերազմի վերսկսման ավետիս բերող» վերլուծությունները հասկացնում են, որ Հայաստանը պատերազմից խուսափելու երկու ճանապարհ ունի: «Առաջին` Թուրքիային դուրս պահել գործընթացից` ուղղակի վավերացնելով հայ-թուրքական Արձանագրությունները, երկրորդ` ուղղակի ընտրել` լավագույն տարբերակ Մադրիդյան սկզբունքներն …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել ԱԺ հերթական ընտրությունը 2010թ. մայիսի 23-ին նշանակելու մասին: Այս մասին երեկ հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
կարդալ ավելին