Հայաստանը եւ Ադրբեջանն առայժմ Մինսկի խմբի համանախագահներին չեն ներկայացրել իրենց առաջարկությունները Մադրիդյան սկզբունքների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջեւ առայժմ չկա փոխըմբռնում: Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հարցին, թե համանախագահները պատրաստվո՞ւմ են այցելել տարածաշրջան, Մերզլյակովը պատասխանել է, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը հարցի առնչությամբ ներկայացնեն իրենց առաջարկությունները:
Նշենք, որ Սոչիում հունվարի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե Երեւանը եւ Բաքուն երկշաբաթյա ժամկետում համանախագահներին պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան սկզբունքների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջեւ առայժմ չկա փոխըմբռնում: