«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում առաջընթաց կա»,- շաբաթ օրը նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք փորձում ենք օգնել հայերին եւ ադրբեջանցիներին ընդհանուր մոտեցումների հասնել»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մյունհենի անվտանգության համաժողովում: «Բնականաբար, սա շատ բարդ խնդիր է, սակայն դրական փոփոխություններ կան: Փոխըմբռնումը աճում է, երկու առաջնորդների կողմից համաձայնեցվելիք հարցերի թիվը պակասում է, եւ մենք փորձում ենք օգնել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: