Փետրվարի 9-11-ը Սիրիա է մեկնելու ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակության այցի նպատակն է՝ Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացնել հերթական քաղաքական խորհրդատվություններ, ինչպես նաեւ մասնակցել Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: