Ճնշում է գործադրվում

06/02/2010

«Միջազգային փորձագետների ու պաշտոնյաների` Հայաստան կատարած այցելություններով Ղարաբաղի հարցով ճնշում է գործադրվում Երեւանի վրա»,- երեկ հայտարարել է ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, «պատերազմի վերսկսման ավետիս բերող» վերլուծությունները հասկացնում են, որ Հայաստանը պատերազմից խուսափելու երկու ճանապարհ ունի: «Առաջին` Թուրքիային դուրս պահել գործընթացից` ուղղակի վավերացնելով հայ-թուրքական Արձանագրությունները, երկրորդ` ուղղակի ընտրել` լավագույն տարբերակ Մադրիդյան սկզբունքներն են ձեռնտու, թե՞ վատագույն տարբերակ պատերազմը»,- ասել է Ստեփան Սաֆարյանը: