քաղաքականություն

Մտահոգ են

14.02.2010

Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները հայ-թուրքական մերձեցման գործընթացի կապակցությամբ երեկ բաց նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին` ԵԽ նախագահ Իրժի Բուզեկին, ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար բարոնուհի Էշթոնին, ԵԽ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ այլոց: «Հայ-թուրքական հարաբերությունները մի պատմական կետի են հասնում, որը խորապես կազդի Հարավային Կովկասի ապագա …

կարդալ ավելին

Արձանագրություններն անդունդի եզրին են

14.02.2010

«Հակառակ այն բանին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խուսափելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցի առնչությամբ հնարավոր լուրջ քննարկումներից, կարող է ձեռքից բաց թողնել պատմական պահը: Հայ-թուրքական Արձանագրությունները ձախողման եզրին են: Միացյալ Նահանգներն ապրիլի 24-ից առաջ պետք է կանխի դիվանագիտական աղետը»,- գրում է «The Boston …

կարդալ ավելին

«Ուղիղ գծով զոհում են Ղարաբաղը»

14.02.2010

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական սահմանի բացման արարողության ժամանակ կհրավիրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: – Ալիեւի մշտական ռազմական ելույթների ֆոնի վրա դա մանր վրիժառություն էր: Դա մանր ծակոց էր Ալիեւին: – Ս. Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը եւ Մեծ Բրիտանիայում ունեցած ելույթն արդյո՞ք ԼՂՀ եւ հայ-թուրքական …

կարդալ ավելին

Գնալու է Ադրբեջան

14.02.2010

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այս ամիս այցելելու է Ադրբեջան: Ըստ ԱՊԱ-ի աղբյուրների` Սեմնեբին այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին այլ հարցերի թվում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

կարդալ ավելին

Նոր ոգով

14.02.2010

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը երեկ հայտարարել է, որ եթե Իրանը ցանկանում է միջնորդական դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ապա պետք է հետեւի Թուրքիայի օրինակին եւ փակի հայ-իրանական սահմանը:

կարդալ ավելին

Չեն հավատում, բայց սպասում են

14.02.2010

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նախօրեին հայտարարել էր, թե ՀՅԴ-«Ժառանգություն» հարաբերություններում տեղի ունեցողը «երրորդ կողմի» հրահրանգի արդյունք է: Նաեւ հավելել էր. «Եթե «ժառանգությունը» դուրս գա այս ձեւաչափից՝ դա ցավալի կլինի եւ կստացվի, որ սեպ խրողներին հաջողվեց նման գործառույթ իրականացնել»: Երեկ փորձեցինք Հ. Առաքելյանից պարզել, թե ո՞ւմ նկատի ունի` «սեպ խրողներ» ասելով, սակայն նա խուսափեց պատասխանից` ասելով, …

կարդալ ավելին

Հավաքվելու են ԱԺ-ի դիմաց

14.02.2010

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հերթական հայտարարությունն է տարածել` կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Պարզվում է` «Ժառանգությունը» խիստ վրդովվել է` տեղեկանալով, որ արձանագրությունները ներկայացվելու են ԱԺ-ի վավերացմանը: «Փաստաթուղթ, որը 2009թ. ապրիլի 22-ի գիշերը նախաստորագրվել էր հասարակությունից գաղտնի մի գործընթացի արդյունքում, եւ որով գործող նախագահությունը նպատակ ուներ ներքին լեգիտիմությունը փոխհատուցել արտաքինով` զիջումներ անելով մեր ազգային կենսական շահերի հաշվին: Կանխատեսելի …

կարդալ ավելին

Մեկնաբանում է Շարմազանովը

14.02.2010

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հատուկ ասուլիս էր հրավիրել` մեկնաբանելու նախագահ Սերժ Սարգսյանի` լոնդոնյան ելույթը: Նրա գնահատմամբ` Ս. Սարգսյանի ելույթը «տարածաշրջանային առաջնորդի» ելույթ էր: «Նախագահն այդպիսով ցույց տվեց, որ ինքն ազգային, պետական գործիչ է եւ պատրաստ է լուծել կնճռոտ խնդիրները»,- հայտարարել է Շարմազանովը` հավելելով, թե իր ելույթում ՀՀ նախագահն առաջին անգամ անդրադարձել …

կարդալ ավելին

Քաղաքականություն՝ առանց արժանապատվության

14.02.2010

Իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանում ավանդաբար գերակա են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վերջերս առաջնահերթությունների ցանկում առաջին հորիզոնականում Թուրքիայի հետ բարեկամության ձգտումն է: Թուրքիան, կարծես, չի շտապում օգտվել մեր ցանկությունից: Այս գործընթացին հետաքրքրությամբ հետեւում են նաեւ Վրաստանում: Հարեւան այս երկիրը բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանն իր բարեկամ երկրների առաջին եռյակում չէ: Դրա վկայությունն են թե՛ …

կարդալ ավելին

Խաղաղ պայմաններում

11.02.2010

Հարավկովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ պայմաններում, բանակցային ճանապարհով, փոխզիջումային տարբերակով` իհարկե, հարգելով միջազգային բոլոր նորմերը: Երեկ ֆրանսիացի իր գործընկերոջ` Է. Մողինի հետ երկկողմ համագործակցության փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ի դեպ, հանդիպման ընթացքում Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության խթանման համար երկուստեք կարեւորվել են նաեւ ՆԱՏՕ-ի` գործընկերություն հանուն խաղաղության …

կարդալ ավելին

Նաեւ Ալիեւին կհրավիրի

11.02.2010

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթմ Հաուս»-ում ունեցած ելույթում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելու է Ազգային ժողովի վավերացմանը: «Այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններն ուղարկել ԱԺ` վավերացման գործընթացը սկսելու համար… Որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ՝ բացառում եմ Թուրքիայի կողմից …

կարդալ ավելին

Ճնշման փո՞րձ

11.02.2010

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում` «համբերությունը հատելու վերաբերյալ»: Ըստ Հ. Մարգարյանի` Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի …

կարդալ ավելին

Անձամբ է ուսումնասիրում

11.02.2010

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ինքն անձամբ է ուսումնասիրում «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության հարցը: Ա. Հարությունյանը որոշել է անձամբ ուսումնասիրել, քանի որ «մեր փորձագետների կարծիքն այս հարցով միանշանակ չէ»: «Մի մասը պնդում է, որ համաներումը տարածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով …

կարդալ ավելին

Դիրքորոշումը նույնն է

11.02.2010

«Ազատություն» ռ/կ խնդրանքով ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը երեկ անդրադարձել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք Հայոց ցեղասպանության ճանաչման (թիվ 252 բանաձեւի) քվեարկությանը: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտել են Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը: Մասնավորապես, Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի վերաբերյալ մեր տեսակետը արտահայտվել է ՀՀ նախագահի …

կարդալ ավելին

Հանդիպում Եղիսաբեթ 2-րդի հետ

11.02.2010

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ օրվա երկրորդ կեսին ընդունել է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Նախատեսված էին նաեւ Ս. Սարգսյանի հանդիպումները արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ:

կարդալ ավելին

Ինչպես միշտ

11.02.2010

«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ: Այս գործընթացում հողերի զիջման խնդիր ընդհանրապես չպետք է դրվի»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Այդ թեման պետք է փակված համարել եւ բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց, նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաեւ ԼՂՀ-ն: Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգ միշտ էլ կա, եթե երկու …

կարդալ ավելին

«Մի օր եկել եմ, մի օր էլ գնալու եմ»

11.02.2010

«Հայտարարում եմ, որ իմ համար սեւ-մութ ամպեր չկան, սիրով, լավ տրամադրությամբ կատարում եմ իմ աշխատանքը, իմ կոլեկտիվն իմ կողքին է: Պաշտոնանկության մասին խոսք անգամ չկա»,- անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ուժային կառույցի ղեկավարները, այդ թվում՝ նաեւ ոստիկանապետը, պաշտոնանկ են արվելու, երեկ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հավելելով, թե իրեն կարող է պաշտոնանկ անել միայն երկրի …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ-ի պահանջած ժամանակացույցը դեռ մշակված չէ

11.02.2010

Փետրվարի 2-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն հայտարարություն էին հրապարակել, որտեղ պահանջ էին ներկայացրել, թե «ՀՀ իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն առաջարկված բարեփոխումները»: Խոսքը վերաբերում է Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի` սոցիալ-տնտեսական եւ իրավաքաղաքական բնույթի առաջարկությունների իրագործմանը: «Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները ԵԽ ԽՎ-ի համապատասխան …

կարդալ ավելին

«ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս»

11.02.2010

«Ես առաջին անգամ եմ «Չեթմ Հաուս»-ում եւ ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետեւ մենք լորդ …

կարդալ ավելին

Մեղքը մերն է

11.02.2010

«Մարտի 1-ը մեր ցավն է, սակայն մենք պետք է հասկանանք, որ Մարտի 1-ը չպետք է դառնա նաեւ գործիք Հայաստանից աշխարհաքաղաքական զիջումներ կորզելու հարցում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` անդրադառնալով փետրվարի 4-ին ԵԽ ԽՎ քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագծին: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդը ներկայացրել է «Մարտիմեկյան դեպքերին …

կարդալ ավելին