Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ օրվա երկրորդ կեսին ընդունել է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Նախատեսված էին նաեւ Ս. Սարգսյանի հանդիպումները արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ: