քաղաքականություն

Ետ կանչեք

23.02.2010

Հայ-թուրքական արձանագրությունները խայտառակ փաստաթղթեր են, եւ իշխանությունը պետք է ետ կանչի դրանք խորհրդարանից: Այս մասին Կարսում հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը: «Խորհրդարանից ե՛տ կանչեք Կարսի պայմանագիրը չընդունող, Արեւելյան Անատոլիան որպես Արեւմտյան Հայաստան ներկայացնող արձանագրությունները: Դա խայտառակ փաստաթուղթ է»,- դիմելով իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, ասել է Վուրալը:

կարդալ ավելին

Հետաքննո՞ւմ են

23.02.2010

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Ոստիկանությունում սկսել են հետաքննել ուրբաթ օրը Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած երթի ժամանակ ակտիվիստների եւ Ոստիկանության կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած ընդհարման հանգամանքները: Ըստ տեղեկատվության, «փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին, Կորյունի փողոցի թիվ 19 հասցեում գործող ՀԱԿ կուսակցության վարչության շենքի մոտից ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել եւ անցկացվել է …

կարդալ ավելին

Տարանցման ուղի

23.02.2010

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ էներգակիրների տարանցման ուղիներից մեկը: Այս մասին թուրքական «Aksam» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ` Կենտրոնական Ասիայի եւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը: «Եթե բացվի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, դա դրական ազդեցություն կունենա նաեւ էներգետիկ ոլորտի վրա: Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական …

կարդալ ավելին

Բոլորի հետ լավ են

21.02.2010

«Իրանը Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա նախագահների հետ ունի լավ հարաբերություններ: Հաշվի առնելով, որ Քոչարյանը մեծ դեր է ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` Իրանի արտգործնախարարը որոշել էր հրավիրել նրան Իրան»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած վերջին այցին, երեկ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

կարդալ ավելին

Կիրառելի է

21.02.2010

«2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված 5-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ պետք է կիրառվի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի չփոփոխման պարագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշման վերոնշյալ դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է»,- երեկ նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների …

կարդալ ավելին

Նոր մեղադրանք է առաջադրվել

21.02.2010

Երեկ «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (անձին ապօրինի ազատությունից զրկելը) հանցագործություն կատարելու համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս. Սուքիասյանը ձերբակալվել էր, որից 72 ժամ անց ազատ էր արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործարարին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 136 հոդվածով` սպանության …

կարդալ ավելին

Երկու տարի անց

21.02.2010

Երեկ ոստիկանները կարմիր բերետավորների օգնությամբ հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա: Փետրվարի 19-ին լրանում էր նախագահական ընտրությունների երկու տարին, ինչի առիթով մի քանի հարյուր երիտասարդներ բողոքի երթ էին կազմակերպել Երեւանի Կենտրոնում: Կորյուն փողոցում տեղակայված ՀԱԿ կենտրոնական գրասենյակից նրանք շարժվել են մինչեւ ԿԸՀ` անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Այն պահին, երբ ցուցապաստառներով, քաղբանտարկյալների նկարներով երթի …

կարդալ ավելին

Բարեհոգությո՞ւն

21.02.2010

«Սուքիասյանների նկատմամբ, փառք Աստծո, էս վերջին ժամանակներս, երեւի դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բարեհոգություն է ցուցաբերվել` ես չեմ ուզում չակերտները բացել»,- անդրադառնալով գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությանը, երեկ հայտարարել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Հակադարձելով տվյալ միջադեպին իր եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առնչության մասին հրապարակումներին` նա ասել է, թե ինքը Սուքիասյանների հետ պակաս մտերիմ …

կարդալ ավելին

Ընկեր Վահանին փարատել են

21.02.2010

Երեկ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրություններին «ոչ» ասող 14 կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են կոալիցիոն` ՀՀԿ, ԲՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ: Նրանք անդրադարձել են վերջին շրջանում ՀՀԿ-ական պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարություններին, թե Հայաստանն առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները: Հանդիպմանը ներկա ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր կասկածները մասամբ փարատվել են, երբ …

կարդալ ավելին

Ընտրություններին ընդառաջ

21.02.2010

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Քրեական, Քաղաքացիական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը հաջորդ շաբաթ սկսվող քառօրյա նիստերի օրակարգ ընդունելու հարցին: Հիշեցնենք, որ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի եւ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հեղինակած այդ օրինագծերը հիմնականում վերաբերում են լրատվական դաշտին: ԵԽ ԽՎ-ն Հայաստանից պահանջել էր …

կարդալ ավելին

Ձեւականություններ՝ վավերացումից առաջ

21.02.2010

Հայ-թուրքական արձանագրությունները երեկ առաջին անգամ ֆորմալ առումով քննարկվեցին Ազգային ժողովում: Իհարկե, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ոչ թե արձանագրությունների բովանդակությունը, այլ ԱԺ-ում դրանց քննարկման ընթացակարգը: Հրատապ հարց Բայց մինչ արձանագրությունների ընթացակարգին վերաբերող քննարկման սկսվելը, նիստի ժամանակ ներս մտավ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը եւ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին ասաց, որ կառավարությունը ԱԺ …

կարդալ ավելին

Տերտերյանի հորդորները

21.02.2010

«Քննարկել համայնքների իրավունքները տեղական հարկեր ներմուծելու առումով, իմ կարծիքով` նպատակահարմար չէ: Եթե գտնում ենք, որ տեղական ինքնակառավարում պետք է լինի, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան տեղական հարկեր սահմանելու: Մեր օրինագիծը պայմանականորեն 2 խնդիր է լուծում` գույքահարկը եւ հողահարկը հայտարարվում են տեղական հարկեր, որոնց հետ կապված ամբողջ վարչարարությունն իրականացնում է համայնքը, որպես պարտադիր լիազորություն, որոնք …

կարդալ ավելին

Բամոյի Մուրադը` Իրաքում

21.02.2010

Մեր տեղեկություններով՝ ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը առաջիկայում նշանակվելու է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ այս ընկերությանն է պատկանում Երեւանի Մարզահամերգային համալիրը, իսկ Ռուսաստանում այն իրականացնում է շինարարական խոշոր ծրագրեր: Հատկապես Իրաքում նրա նշանակումը, թերեւս, պայմանավորված է տնտեսական շարժառիթներով, այսինքն` իշխանությունները ցանկանում են Մ. Մուրադյանի միջոցով ներգրավվել Իրաքի վերականգնման ծրագրերում` …

կարդալ ավելին

Վատ ցանկություն չէ

21.02.2010

Ըստ «Ա1+»-ի` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը երեկ ասուլիսում չի թաքցրել, որ ցանկանում է դառնալ ՀՀ ոստիկանապետ, սակայն նա միաժամանակ գիտակցում է, որ միայն իր ցանկությունը բավարար չէ: «Յուրաքանչյուր բաժանմունքի պետ ցանկություն ունի դառնալ բաժնի պետ, միլպետ դառնալ, միլպետը ցանկություն ունի վարչության պետ դառնալ, վարչության պետը` նախարար դառնալ: Ցանկությունը բոլորի մոտ կա, եւ դա վատ ցանկություն …

կարդալ ավելին

Նոր շեշտադրումներ

19.02.2010

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ մարտի 1-ին մեծ հանրահավաք են կազմակերպելու, որի ժամանակ հնչելու են նոր շեշտադրումներ: «Մարտիմեկյան իրադարձություններից արդեն անցել է երկու տարի: Հիմա արդեն բավականին ասելիք կա այդ իրադարձությունների ճշմարտության բացահայտման համար»,- ասել է նա` հավելելով, որ այդ օրն իրենք անդրադառնալու են նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակին եւ ժողովրդին հուզող …

կարդալ ավելին

Մեխանիզմներ

19.02.2010

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ում նախագահող պետության` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկներում նշված են հակամարտության կարգավորման մեխանիզմներ: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը: Վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Նազարբաեւի առաջարկների վերաբերյալ ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակցի հարցին` ըստ «Ազատություն» ռ/կ-ի Սաուդաբաեւը ասել է. «Ես այցելեցի Ադրբեջան …

կարդալ ավելին

Մերժել է

19.02.2010

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկելու, այնուհետեւ հարակից զեկույցի տեսքով այն ներկայացնելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը: Այս մասին երեկ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Քանի որ արձանագրություններն անդրադառնում են քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ ոլորտների, այստեղ է, որ մենք գտնում ենք, որ այդպիսի բազմաշերտ արձանագրությունները արժե, որ …

կարդալ ավելին

Նաեւ ԼՂՀ-ն

19.02.2010

Երեկ Իտալիայի Սենատը «Հարավային Կովկասի իրադրության մասին» բանաձեւ է ընդունել, որտեղ հիշատակվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բանաձեւում նշվում է, որ Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հիշեցնենք, որ Բանաձեւի նախագիծը Սենատի օրակարգ էր բերվել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին:

կարդալ ավելին

Մեղադրանք է առաջադրվել

19.02.2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քր. գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության` «Ա1+»-ում հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ին կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների …

կարդալ ավելին

Բեւեռացված են

19.02.2010

«2008 թվականի վիճահարույց ընտրություններից հետո հասարակությունը մնում է բեւեռացված: Իշխանությունները զսպում են այդ, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի եւ հրատապ այլ հարցերի շուրջ բաց քննարկումները: Լրագրողների նկատմամբ շարունակվում են անհանդուրժողականությունը, թշնամանքն ու բռնությունները»,- ասված է «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցում: Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին, որտեղ ընդգծվել է, որ չնայած Եվրոդատարանի վճռին, «Ա1+»-ը դեռեւս եթերազրկված …

կարդալ ավելին