քաղաքականություն

«Ռազմական բալանս 2010»

07.03.2010

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը այս տարվա փետրվարի կեսին թողարկել է «Ռազմական բալանս 2010» ամենամյա զեկույցը, որում վերլուծության են ենթարկվում Զինված ուժերի խնդիրներն ու զարգացման ուղղությունները երկարաժամկետ հեռանկարում: Զեկույցի հակիրճ տարբերակը ներկայացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Էվոլյուցիայի անհրաժեշտությունը «Ռազմական գործողություններն Աֆղանստանում, ինչպես եւ Իրաքում, անհրաժեշտություն են առաջացրել վերագնահատել հակաահաբեկչական կայունացնող գործողությունների դերը ռազմական պլանավորման մեջ, իսկ …

կարդալ ավելին

Քաղաքացիական ծառայության համակարգն արդեն ներդրված է Պաշտպանության նախարարությունում

07.03.2010

– Ի՞նչ տեղ է զբաղեցնում քաղաքացիական ծառայության ներդրումը ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների հայեցակարգում: – 2007 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվեց 2007-20015 թթ. պաշտպանական բարեփոխումների միջոցառումների ծրագիրը: Որպես այդ ծրագրի մի տարր` հանդես է գալիս քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրումը պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում: Նշված հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 8-2 հոդվածի, Զինված …

կարդալ ավելին

Սպառնացել է

02.03.2010

«Եթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսը սխալ քայլ կատարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխորտակվի»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մեր շփումները շարունակվում են: Հարցի առնչությամբ խոսել ենք նաեւ ԱՄՆ կատարած իմ վերջին այցի ժամանակ: Մեր խորհրդարանականները ներկա պահին ԱՄՆ-ում են: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր դիրքորոշումը հայտնի …

կարդալ ավելին

Հստակ քայլերով

02.03.2010

«Ռոսիյա վ գլոբալնոյ պոլիտիկե» ամսագրում հրապարակած իր հոդվածում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտ է Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի կողմից այդքան կարեւոր ներուժի` տնտեսության, մարդկային կապիտալի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար: Նա կարծում է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք …

կարդալ ավելին

Հարմարագույն պահին սպասելիս

02.03.2010

Բավական երկար ընդմիջումից հետո երեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի` այս տարվա առաջին համապետական հանրահավաքը, որը նվիրված է եղել Մարտի 1-ի երկրորդ տարելիցին: Չնայած Ոստիկանությունը դեռեւս նախօրեից փակել էր Երեւան մտնող ճանապարհների մեծ մասը, սակայն երեկվա հանրահավաքը բավական բազմամարդ է եղել եւ ավարտվել է երթով: Մինչեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, …

կարդալ ավելին

Աստանայո՞ւմ

02.03.2010

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Աստանա` ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Սաֆարյանի ասելով` Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կարծում է, որ մեծ դրական ռեսուրս ունի ԼՂ հակամարտության գործընթացի վրա ազդելու համար: …

կարդալ ավելին

Ստորագրել է

02.03.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է ԱԺ ընդունած «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն եւ հետբուհական …

կարդալ ավելին

«Անհրաժեշտ ենք մեկս մյուսին»

02.03.2010

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Նրանք քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացմանը եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Եվ, ինչպես հայտնի է` հանդիպման վերջում Ս. Սարգսյանն ու Մ. Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը …

կարդալ ավելին

Քաղաքական շոու

02.03.2010

«Այդ պրոտոկոլներ կոչեցյալները ուղղակի քանդակիչ դեր են խաղացել եւ կխաղան մեր ազգի համար: Դրանց պատճառով եւ՛ Ցեղասպանության, եւ՛ սահմանների հարցը դարձավ հայերի գլխացավանքը, այս հարցերի շուրջ հայերը սկսեցին պառակտվել»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, երեկ հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: «Կասկածելի է, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ ոչ մի գործողություն չի անում: Անհրաժեշտ է Թուրքիային լուրջ …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ

02.03.2010

Երեկ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի այս տարվա առաջին հանրահավաքը: Այն նվիրված էր մարտի 1-ի իրադարձությունների երկրորդ տարելիցին: Մատենադարանին հարող տարածքում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ՝ հարգելու մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը: Մարդկանց շարքերը Մատենադարանի հարթակից, հարակից տարածքներից ու մայթերից ձգվում էին մինչեւ Կորյուն-Մաշտոց խաչմերուկ: Իսկ իշխանություններն իրենց սովորության համաձայն՝ երեկ նույնպես փակել էին Երեւան եկող …

կարդալ ավելին

Էլի գալու են

02.03.2010

Մեր տեղեկություններով, մինչեւ մարտի 15-ը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորությամբ մեծ թվով մասնագետներ ժամանելու են Երեւան: Խմբում լինելու են մի քանի հարյուր մասնագետներ, ովքեր պետք է զբաղվեն Երեւանի Նորագյուղ թաղամասի առանձնատների գույքագրմամբ, չափագրմամբ ու հաշվառմամբ: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Յու. Լուժկովը Երեւան էր եկել փոքր պատվիրակությամբ եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ այցելել …

կարդալ ավելին

Երկու տարի անց

02.03.2010

«Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ նրա, Մարտի 1-ի գործը չի կարճվելու, քանի որ բազմաթիվ չբացահայտված դրվագներ կան, ինչպես օրինակ` 10 հոգու մահվան հանգամանքները, եւ եթե նույնիսկ քննությունը համարվի փակված եւ կասեցման որոշում կայացվի, Մարտի 1-ի …

կարդալ ավելին

Հայաստանի հեղինակության մասին լուրերը, կարծես, չափազանցված են

02.03.2010

– Պարո՛ն Թորոսյան, մի առիթով նկատել էիք, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօր էլ կոպիտ սխալներ են անում: Դրանցից ամենալուրջը համարում եք այն, որ Հայաստանը բանակցություններին մասնակցում է նաեւ Ղարաբաղի փոխարեն: Մյուս կողմից` իշխանությունները, մասնավորապես, ՀՀ արտգործնախարարը, երբ Ղարաբաղի պետհամալսարանում էր հյուրընկալվել, հայտարարել էր. «Շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, առանց դրա …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

02.03.2010

Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցությունը վայելող նրանց հարազատներին ու մերձավորներին: 2 տարին նաեւ բավարար ժամանակ է` այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար: Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք …

կարդալ ավելին

Ոտքի վրա

27.02.2010

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի` Սերժ Սարգսյանը Կիեւում չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Ի թիվս այլ հրավիրյալների, Դավութօղլուն մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ: Ս. Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ Հայաստանը համարում …

կարդալ ավելին

Կընդունի՞

27.02.2010

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ Բրուքինգսի համալսարանի Թուրքիայի ծրագրի տնօրեն, հայտնի թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը: «Այնուամենայնիվ, Կոնգրեսի լիագումար նիստում այն քվեարկության չի դրվի: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձեւի ընդունումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը կսկսեն ավելի շատ ջանքեր գործադրել, …

կարդալ ավելին

Առանց Մերզլյակովի

27.02.2010

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին` Յուրի Մերզլյակովին, քանի որ վերջինս «դիվանագիտական այլ նշանակում է ստացել»: Անդրեյ Նեստերենկոն, սակայն, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տարածված լուրերը, թե այդ պաշտոնում Մերզլյակովին փոխարինելու է վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող հանձնաժողովում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան …

կարդալ ավելին

Գիտակցված վնասարարություն

27.02.2010

«Սա մի հարց է, որից պետք չէ խուսափել։ Կոնկրետ բիզնեսի թիրախավորումը եւ նրա համար խոչընդոտներ ստեղծելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ երկրի համար»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի hայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը՝ ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե ինչպե՞ս կարող է անդրադառնալ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ, սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությունը Հայաստանի …

կարդալ ավելին

Իրավիճակ է փոխվել

27.02.2010

«Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի` արագացված կարգով քվեարկությունը ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով` նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում իրավիճակ է փոխվել, քանի որ նախագծի ներկայացման սկզբում խոսք չէր գնացել արագացված կարգի մասին: «Իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը, քանի որ համոզված չեն, որ այդ պայմանագրի դրույթներն իրենց պետք չեն գալու մինչեւ հաջորդ …

կարդալ ավելին

Գնում են ԱՄՆ

27.02.2010

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փետրվարի 28-ից մարտի 2-ը Վաշինգտոնում մասնակցելու են «Policy Forum Armenia» կազմակերպության տարեկան երկրորդ համաժողովին, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Համաժողովի թեման Հայաստանի եւ Սփյուռքի փոխներգրավվածության ապահովումն է Հայաստանի ժողովրդավարացման, հայ-թուրքական արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման եւ համակարգային բարեփոխումների խնդիրներում: PFA-ի հրավերով Ջորջթաուն համալսարանում մարտի 1-ին Համաժողովի …

կարդալ ավելին