Իրավիճակ է փոխվել

27/02/2010

«Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի` արագացված կարգով քվեարկությունը ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով` նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում իրավիճակ է փոխվել, քանի որ նախագծի ներկայացման սկզբում խոսք չէր գնացել արագացված կարգի մասին: «Իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը, քանի որ համոզված չեն, որ այդ պայմանագրի դրույթներն իրենց պետք չեն գալու մինչեւ հաջորդ քառօրյա»,- ասել է Նռանյանը: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել կամ կասեցնել միջազգային պայմանագրերի ստորագրումից հետո մինչեւ վավերականացումն ընկած ժամանակահատվածի դրույթը: