քաղաքականություն

ԼՂՀ հարցով

11.03.2010

Օրերս աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնտեղ նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մեր տեղեկություններով՝ ռուսաստանյան հանդիպումներին ՀՀ ԱԳ նախարարի հետ ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ լիազորություններով դեսպան Արկադի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտին ՀՀ նախագահի հրամանագրով Արկադի Ղուկասյանին նաեւ ՀՀ արտակարգ եւ …

կարդալ ավելին

Պրագմատիկ կապեր

11.03.2010

«Եվրամիությունը մտադիր է պրագմատիկ կապեր հաստատել հարեւան երկրների հետ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար, չեխ քաղաքական գործիչ Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս ԵՄ հարեւաններին հորդորել է իրենց հերթին նույն բնույթի գործնական կապեր հաստատել նաեւ Ռուսաստանի հետ: «Եվրամիությունը եւ Արեւելյան հարեւանության ծրագրի երկրներն ունեն երկու ընդհանուր …

կարդալ ավելին

Չի կարելի թույլ տալ թաղել բանաձևը

11.03.2010

«Այն կոնգրեսականներն ու ընկերությունները, ովքեր հանդես են եկել ընդդեմ մարտի 4-ի բանաձեւի, պետք է շատ թանկ վճարեն իրենց անբարոյական արարքի համար: Նրանց բացասական քվեների եւ նամակների անտեսումը կխրախուսի նրանց կրկին հանդես գալ ընդդեմ բանաձեւի, երբ այն ներկայացվի Կոնգրեսի լիագումար նիստին»,- այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը` «Ամերիկահայերը չպետք է թույլ տան, …

կարդալ ավելին

«Մայիսից շոշոփելի ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ»

11.03.2010

Պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված սպառնալիքների վերաբերյալ այս կարծիքին է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: – Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը կարելի՞ է համարել մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումը: – Սա նորություն չէ, առաջին անգամ չէ այդ հանձնաժողովը ընդունում նման բանաձեւ: Սա արդեն թվով չորրորդն է: Կարելի է …

կարդալ ավելին

Նոր ներկայացուցիչ

11.03.2010

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնել է Միքայել Վարդանյանը: Վերջինս այդ առիթով ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության` նա նշել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը …

կարդալ ավելին

Նոր մեկնարկ Կովկասում

11.03.2010

Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի զորեղ բանակի միջեւ տիրող հակամարտությունը կբարդացնի եւ կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի եւ քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն, եթե երկիրը չկարողանա հետեւողական գտնվել հայկական եւ քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի …

կարդալ ավելին

Բողոք են ուղարկելու

07.03.2010

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը երեկ առաջարկել է հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի դեմ բողոք-հայտարարությամբ: Ասադովի առաջարկն ընդունվել է պատգամավորների կողմից, եւ արդեն իսկ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի անդամները զբաղվում են հայտարարության տեքստի նախապատրաստմամբ: Պատրաստ լինելուն պես այն կուղարկվի ԱՄՆ Կոնգրեսի …

կարդալ ավելին

Առանց երրորդ կողմի

07.03.2010

«Մենք հաստատակամ ենք` առաջ մղելու Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը, սակայն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրերը»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` սպառնալով, թե Թուրքիան կխզի կապերը Միացյալ Նահանգների հետ: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այսուհետ ավելի արդյունավետ ջանքեր կգործադրի` …

կարդալ ավելին

Բարձր է գնահատում

07.03.2010

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո երեկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության …

կարդալ ավելին

Վնասազերծել են

07.03.2010

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` մարտի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաեւ ավազակային գործողություններով եւ անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան …

կարդալ ավելին

Լոբբինգների պատերազմ

07.03.2010

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ` ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի քննարկումը նման էր «լոբբինգների պատերազմի»: «Քննարկման ժամանակ մատնանշվեցին «կողմ» եւ «դեմ» արտահայտվողների հստակ մոտեցումները, եւ առաջիկայի համար Հայաստանը պարտավոր է վերլուծել բոլոր «դեմ»-երի ելույթները: Փոփոխություններ են պետք լոբբինգի մարտավարության մեջ: Պետք է լինի հայեցակարգված մոտեցում»,- ասել է Ռուստամյանը: Ըստ նրա` «սար ու ձորի տարբերություն կա» հայկական …

կարդալ ավելին

Դեռ չնչին են

07.03.2010

Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով` այն «չնչին բանակցությունները», որ այսօր տեղի են ունենում ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, հնարավոր չէ անվանել «հարաբերություններ»: «Հայ-թուրքական հարաբերությունները դեռ պետք է ստեղծվեն»,- հայտարարել է նա` հիշեցնելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե` Թուրքիան երեք օրում կարող է վավերացնել արձանագրությունները, իսկ եթե Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի, «ստիպված կլինենք դարձյալ փակե՞լ սահմանադուռը»:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը ճնշո՞ւմ է Թուրքիային

07.03.2010

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հավանության արժանացած բանաձեւի ընդունմանը, ասել է, թե դրանով ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների: «Միջնորդները` ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՌԴ-ն, տեսան, որ այս ամիսների ընթացքում Թուրքիան որեւէ քայլ չի անում այդ արձանագրությունների տառին եւ կետին նշված գործողություններ …

կարդալ ավելին

Ուրախություն, որը բերելու է հիասթափության

07.03.2010

– Պարոն Արզումանյան, ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը: Սա առաջընթա՞ց էր Ցեղասպանության ընդունման ճանապարհին, եւ այս քայլը ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ Կոնգրեսն էլ ընդունի այս բանաձեւը: – Որպես հայ, անշուշտ գոհունակություն պիտի հայտնեմ, որ դա եւս մի քայլ էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ …

կարդալ ավելին

ՍԴ-ն կասեցրել է բողոքի քննությունը

07.03.2010

Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքի քննությունը` հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշմամբ` թիվ 10 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: …

կարդալ ավելին

Այլեւս հետամուտ չէ

07.03.2010

Պայմանները փոխվել են, եւ ԱՄՆ-ի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող խնդիրների քննարկումն ամենանպատակահարմար ուղին է: Այս մասին երեկ Կոստա Ռիկայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ե՛վ Դուք, եւ՛ նախագահ Օբաման նախքան ձեր պաշտոնավարումն աջակցում էիք 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելուն ուղղված արշավին: Սակայն վերջին օրերին եւ՛ Դուք, եւ՛ Օբաման կոչ արեցիք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի …

կարդալ ավելին

Բանաձեւի հետեւանքները՝ ըստ արտասահմանյան մամուլի

07.03.2010

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը մեծ աշխուժություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլեւ արեւմտյան լրատվական դաշտում։ Սակայն, ի տարբերություն հայկական հեռուստաալիքների անթաքույց ոգեւորության, ամերիկյան ու եվրոպական թերթերը հարցին այլ տեսանկյունից են նայում՝ ինչպե՞ս կազդի այդ բանաձեւը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Ամերիկյան թերթերը, անդրադառնալով բանաձեւին եւ Օբամայի վարչակազմի բացասական վերաբերմունքին, հիշեցնում են, …

կարդալ ավելին

Նորություն չկա

07.03.2010

«Որ ասեմ՝ մոտ ապագայում կբացահայտվի կամ բացահայտման եզրին ենք, այդպես չէ: Ես հավատում եմ, որ պետք է ցանկացած հանցագործություն բացահայտվի, պարզապես կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում»,- անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի գործին, երեկ ասել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը` հավելելով, թե Ոստիկանությունը լրջորեն զբաղվում է Մնացականյանին ծեծողներին …

կարդալ ավելին

Վիճակը լարված չէ

07.03.2010

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել` վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» եւ …

կարդալ ավելին

Միայն փողկապով

07.03.2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի տեսչության նորանշանակ պետ, ԲՀԿ անդամ Հակոբ Մանուկյանն արդեն սկսել է յուրահատուկ կերպով ինքնադրսեւորվել: 3 օր առաջ նա դուրս է եկել իր աշխատասենյակից եւ միջանցքում շատ բարձր հայհոյել իր աշխատակիցներից մեկին` պատճառաբանելով, թե նա ինչո՞ւ փողկապ չի կապել: Այդ պահին միջանցքում եղել են շատ մարդիկ, եւ նրանցից մեկի տեղեկացմամբ` պետը բոլորին սպառնացել …

կարդալ ավելին