«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, նմանատիպ հայտարարությունները ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի կառավարությունում հնչող …
կարդալ ավելինԵրեկ Փարիզում կայացել է Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ իշխանությունների ներկայացրած ժամանակացույցը: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գրած ժամանակացույցի համաձայն` իշխանությունները պարտավորվել են մինչեւ տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը եւ համապատասխան փոփոխություններ ընդունել ԱԺ-ում, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011թ. արդեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: Իշխանությունները պարտավորվել են իրականացնել նաեւ մի …
կարդալ ավելին«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները` մի քանի բացառություններով, եւ մենք շարունակում ենք այդ տեսակետին մնալ: Ներկայում Հայաստանը պետք է պատասխան տա այդ սկզբունքներին, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն արդեն հայտնի է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական …
կարդալ ավելինԼոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ինչպես նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Էրդողանն ասել է, թե այդ …
կարդալ ավելինԹուրքիայի աշխատանքի եւ սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը, գնահատելով Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու մասին լոնդոնյան հայտարարությունը, ասել է, որ իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է, Գերագույն դատարանում քննվելու ենթակա հանցանքի խոստովանություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» գործակալությունը: «Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Արձանագրությունների ստորագրման շրջանում վարչապետը Հայաստանի …
կարդալ ավելինՓարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Էդ. Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները: Նալբանդյանը նրանց ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային …
կարդալ ավելին«Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի մեղմի այդ որոշման սոցիալական հետեւանքները»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է գազի գնի բարձրացման պատճառով հասարակության անապահով խավի վրա ունեցած հետեւանքների փոխհատուցման ծրագիր: «Ներկա պահին ճշտվում են աշխատանք …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու մասին կոալիցիայի հեղինակած օրինագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Հովհաննես Մարգարյանը փոփոխություններ էին առաջարկել Քրեական, Քաղաքացիական եւ Քրեադատավարական օրենսգրքերում, որի արդյունքում զրպարտության եւ վիրավորանքի համար ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն պետք է կիրառվի: Դա ԵԽ ԽՎ-ի …
կարդալ ավելինՔաղաքագետ Իգոր Մուրադյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե եվրոպական առաջատար բոլոր պետությունները հիմնավորապես հետաքրքրված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Ըստ նրա` եվրոպացիներն այսօր փորձում են թույլ չտալ հայ-թուրքական մերձեցումը, որպեսզի զսպեն Թուրքիայի հետագա ընդլայնումը բոլոր ուղղություններով: Նա նշել է, որ մեկուկես տարի առաջ հայտնի դարձավ, որ այս պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինի, ավելին` այդ …
կարդալ ավելինԱԺ-ի արդեն մի քանի քառօրյաների ժամանակ խորհրդարանում դպրոցականների համար բաց դասեր են կազմակերպվում: Տարբեր դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները ԱԺ դահլիճում լսում են նիստերը, հետո ԱԺ ղեկավարներից մեկը առանձին սրահում պատասխանում է աշակերտների հարցերին: Անցած օրերին, երբ նրանք Նիստերի դահլիճից դուրս էին գալիս, «Ժառանգություն» խմբակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը տեղից վեր էր կենում եւ սեղմում էր ուսուցիչների …
կարդալ ավելին– Պրն Շահնազարյան, վերջին զարգացումներից հետո կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրություններն այլեւս տապալված են: – Հայ-թուրքական հարաբերություններն այս արձանագրություններով չէ, որ կառուցվելու են: Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում վաղուց ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերն ու միջնորդները գիտեն, որ այս գործընթացն ապագա չունի: Հիմա խաղ է գնում է, թե ում վրա է ընկնելու …
կարդալ ավելինՈրքան շատ են «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու կուսակցության թիմակիցները փորձում համոզել, որ ՕԵԿ-ական նախարարներին նորերով փոխարինելը շատ սովորական գործընթաց է, որի տակ ենթատեքստ պետք չէ փնտրել, իսկ որոշումն էլ կայացրել են հենց կուսակցության ներսում, այնքան քաղաքական շրջանակներում ավելի են թեժանում խոսակցություններն այն մասին, որ դա պարտադրված փոփոխություն էր` պայմանավորված ներքաղաքական դաշտում սպասվող …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության կառավարությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պետության հովանու ներքո գտնվող հուշարձանների ցանկից ծածուկ դուրս հանելով եւ այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց փոխանցելով (հետագայում այդ վայրում գտնվող կինոթատրոնը քանդելու եւ Սուրբ Պողոս-Պետրոս պատմական անունը կրող նոր եկեղեցի կառուցելու ակնկալիքով)՝ սկիզբ դրեց մի շարժման, որի օրեցօր ավելացող թափը չի կարող չնկատել միայն լիակատար «կույր» պետությունը: …
կարդալ ավելին«Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից»,- արձանագրում է ՀՀ Սահմանադրությունը: Արձանագրում, բայց չի ասում, թե ինչու: Փոխարենը Սահմանադրության հինգ հոդվածում բացատրված են կառավարության գործառույթները: Բացատրված են` հղկված ու խմբագրված նախադասություններով: Բայց դրանք ընթերցելն ամենեւին էլ պարտադիր չէ: Սահմանադրության մյուս հոդվածների նման` դրանք իրականության հետ աղերս չունեն: ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետում, օրինակ, գրված է՝ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հերթական որոշումն է կայացրել Հայաստանի վերաբերյալ: Դատարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` դատարանին է դիմել 1958թ. ծնված, Երեւանում բնակվող Վարդան Մամիկոնյանը, ով 2003թ. մեղավոր է ճանաչվել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու, արդյունքում` անզգուշությամբ սպանություն կատարելու համար: Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի վրա, Մամիկոնյանը դիմել է Եվրոպական դատարան` պնդելով, …
կարդալ ավելինՀայկական վերնախավը չի հասունացել եւ պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընքլըօղլուն: «ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով Երեւանում էի: Այնտեղ համոզվեցի, որ Հայաստանի էլիտայի մոտ բացակայում է անհրաժեշտ հասունությունը հարաբերությունների կարգավորման համար: Հակառակ սրան` տեսա, որ մեծ է հայ ժողովրդի ցանկությունը հարաբերությունների …
կարդալ ավելինՆերկա պահին չի սպասվում, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին ասել է Կալիֆոռնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը: «Ինչքանով ես գիտեմ` Օբամայի վարչակազմը եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը համաձայնության են եկել: Ներկայացուցիչների պալատը որոշել է առայժմ չքննարկել այդ բանաձեւը: Սակայն …
կարդալ ավելին«Ադրբեջանի Արտգործնախարարությունը քննարկում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի քանի տարբերակ»,- երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, որ ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, այժմ հերթը Հայաստանինն է. երբ պաշտոնական Երեւանը նույնպես կհայտնի իր դիրքորոշումը, Բաքուն կորոշի` որոնք են լինելու իր հետագա քայլերը»,- ասել է Մամեդյարովը: Խոսելով Մադրիդյան …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս տարի»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքով, հակամարտությունն արդեն երկար ժամանակ է շարունակվում, եւ, չնայած հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը՝ երկու կողմերն էլ վնասներ են կրում: Լենմարկերը նշել է, թե ռազմական ճանապարհը հարցի լուծման միջոց չէ, այդ թվում՝ ղարաբաղյան: Նա նաեւ հայտարարել …
կարդալ ավելին«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած մերձեցման գործընթացին»,- այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը» հարցին Ֆյուլեն պատասխանել է, որ չի մեկնաբանում ԵՄ անդամ երկրների ներքին որոշումները: «Լինելով նախկին Չեխոսլովակիայից` …
կարդալ ավելին