քաղաքականություն

Դեպի… ընտրություններ

16.03.2010

Հայաստանի իշխանական վերնախավում վերջին օրերին տեղի ունեցող խմորումներն ակնհայտորեն կապված են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Օրինաց երկրի» նախարարների փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Ներսես Երիցյանի, նույնն է թե՝ կառավարության, նույնն է թե՝ ՀՀԿ-ի դեմ` նշանակում են, որ իշխող կոալիցիան` առնվազն ուժերի ներկայիս հարաբերակցությամբ, հազիվ թե «ձգի» մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Առավել եւս, որ …

կարդալ ավելին

Դարձ ի շրջանս յուր

16.03.2010

Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում» որոշել են հետ ընդունել կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանին: Հիշեցնենք, որ նրան կուսակցությունից հեռացրել էին սեպտեմբերին, եւ կարճ ժամանակ անց նա անդամակցել էր ՍԴՀԿ-ին: Մեր աղբյուրների համաձայն, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Վ.Խաչատրյանին ետ կանչելու ծրագիրը վերջերս քննարկել է ԱԺ ղեկավարության հետ: Ընդ որում, ծրագրվում է «Ժառանգություն» ընդունել նաեւ Ժիրայր Սէֆիլյանին, ով ՀԱԿ անդամ …

կարդալ ավելին

Քանի՞ Երիցյան կմնա կառավարությունում

16.03.2010

«Ուզում եք նորի՞ց կրկնեմ` ինքը տեղում չի եղել ու չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ երկրում տնտեսական վիճակին: Սա՞ էիք ուզում: Ես ինչ որ ասել եմ, իմ ասածները բարձրաձայն ասելու եմ»,- անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գործունեությանը՝ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանը վերջերս …

կարդալ ավելին

ՕԵԿ-ում (ով) պատրաստվում են ընտրություններին

16.03.2010

Երեկ անսպասելիորեն հայտնի դարձավ, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հետ է կանչել միանգամից երկու` արտակարգ իրավիճակների ու տրանսպորտի եւ կապի նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին: Կուսակցությունն այս որոշումն ընդունել է կիրակի երեկոյան կայացած քաղխորհրդի նիստում: Ընդ որում` այդ կուսակցությունը միաժամանակ որոշել է նաեւ, թե ովքեր պետք է փոխարինեն նրանց: Եվ այսպես` Մ.Շահգելդյանի փոխարեն ՕԵԿ-ն առաջադրել …

կարդալ ավելին

«Առայժմ գերակայում են բացասական գործոնները»

16.03.2010

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը երեկ հերքեց ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե բանակցային գործընթացում պետք չէ ավելացնել կոնֆլիկտի կողմերը, այսինքն` Ղարաբաղը: Ավելին` Ս. Կապինոսի հավաստմամբ` ԽՎ-ն ԵԱՀԿ-ի այն մարմինը չէ, որը զբաղվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: «Այն, ինչ վերաբերում է ԼՂ-ին, դրանով զբաղվում է Մինսկի խումբը …

կարդալ ավելին

Բրաունի հրավերով

16.03.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով երեկ մեկնել է Լոնդոն: Լոնդոնյան հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն ու կիպրական հիմնախնդիրը: Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայի վարչապետի այցը նպատակ ունի կանխել ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը: Հանդիպմանը կողմերը Աֆղանստանի, …

կարդալ ավելին

Հեռախոսով

16.03.2010

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ ԱԺ Տեղեկատվության վարչության, քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները նշել են առկա կապերը խորացնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը:

կարդալ ավելին

Նաեւ Գեյթսը

16.03.2010

«Սխալ էր Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումը»,- El Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Այդ բանաձեւն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի միայն մեկ հանձնաժողովի կողմից: Մենք այն դիտում ենք որպես սխալ: Թուրքիան եւ Հայաստանը որոշակի առաջընթաց են գրանցել հաշտեցման ուղղությամբ: Արձանագրություններն էլ կազմվել էին հենց դրա համար: Կարծում ենք` դա է …

կարդալ ավելին

Ներողություն է խնդրել

16.03.2010

Շաբաթ երեկոյան Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական խորհրդարանի` Ռիկսդագի կայացրած որոշման համար: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը շվեդական խորհրդարանը ձայների 131 կողմ եւ 130 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց 1915 թվականին հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը: «Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր …

կարդալ ավելին

«Զեկույցին չեմ ծանոթացել ու չեմ ծանոթանալու»

16.03.2010

Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց «Մարդու իրավունքները 2009 թվականին» ամենամյա զեկույցը, որի Հայաստանին հատկացված 84 էջանոց մասում բավականին կոշտ գնահատականներ են պարունակվում մեր երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ կա 2008-ի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած մարտի 1-ի դեպքերին, լրագրողների հանդեպ բռնություններին եւ այլն: Զեկույցում նշված է նաեւ իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների հանդեպ կիրառված բյուրոկրատական …

կարդալ ավելին

Բնությունը սովորեցնում է մռնչալ առյուծի պես

16.03.2010

Միջազգային հեղինակավոր (ժամանակի ընթացքում` հեղինակազրկված) շատ կառույցներ ամեն տարի կամ տարին մի քանի անգամ հարկ են համարում ներկայացնել իրենց վերլուծությունն ու եզրակացությունը` աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով: Մարտի 11-ին ԱՄՆ Պետքարտուղարության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցն այս թեմայով ամենաթարմն էր: Այնտեղ անդրադարձ կար նաեւ Հայաստանին, ուր մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարման թեմայով առատ նյութ կա: …

կարդալ ավելին

78 անգամ

16.03.2010

Մարտի 7-13-ն ընկած ժամանակաշրջանում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից 78 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները գերազանցապես օգտագործել են ՍՎԴ եւ հատուկ նշանակության խոշոր տրամաչափի «Սեւ նետ» հրացան: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության, միայն մարտի 10-ին կեսօրին, ԼՂՀ ՊԲ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդը «Սեւ նետից» …

կարդալ ավելին

Հասկանալի չէ՞

13.03.2010

«ՀՀ օրենսդրության համաձայն, որեւէ մրցույթի կարող է մասնակցել Հայաստանում գրանցված որեւէ իրավաբանական անձ, որը բավարարում է մեկ-երկու պահանջների»,- երեկ ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը` խոսելով «Ա1+»-ի` 2010թ. կայանալիք կապուղիների մրցույթին հնարավոր հաղթանակի մասին: «Ցանկացած մասնակից ունի հնարավորություն այդ մրցույթին բավարար առաջարկ ներկայացնելու դեպքում լինել հաղթող, հասկանալի չի` ինչո՞ւ է առանձնացվում կոնկրետ ՍՊԸ-ն: Կարծում եմ, …

կարդալ ավելին

Թուրքական զորքեր՝ Լաչինի միջանցքո՞ւմ

13.03.2010

Թուրքական լրատվամիջոցները սկսել են մանրամասներ ներկայացնել ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի եւ փոխարտգործնախարարի օգնական Ունալ Չեւիքոզի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ: CNNTurk-ի փոխանցմամբ` թուրք դիվանագետները մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմի հետ այլ հարցերի թվում քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը` ռուսաստանյան վարչակազմին ներկայացնելով թուրքական կողմի առաջարկությունները: …

կարդալ ավելին

Որքան շուտ, այնքան լավ

13.03.2010

Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու նախադեպից հետո Ադրբեջանն ավելի զգուշավոր դարձավ եւ սկսեց պնդել, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչին, սակայն, դեմ են հանդես գալիս Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին Երեւանում շարունակվող ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Ըստ նրա` …

կարդալ ավելին

Առաջիկայում

13.03.2010

«Ինչպես հակամարտության սկզբում, այնպես էլ այսօր Ադրբեջանն իր վերաբերմունքը չի փոխել ԼՂՀ ժողովրդի նկատմամբ եւ հանդես է գալիս թշնամական վերաբերմունքով եւ ռազմատենչ հայտարարություններով»,- երեկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա` ղարաբաղյան կողմը պաշտոնապես տեղեկացված չէ Մադրիդյան նորացված սկզբունքներին: Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի …

կարդալ ավելին

Հերթական հիշեցումը

13.03.2010

Նախօրեի երեկոյան ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որը, մեղմ ասած, կոշտ գնահատականներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Զեկույցի համաձայն, «էական խախտումներով անցկացված 2008թ. նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում»: ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող …

կարդալ ավելին

Տարակուսած են

13.03.2010

Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` կապված ԵԱՀԿ հրապարակած «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի հետ, որն էլ հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Ըստ ՀԱԿ-ի` զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս, որ դատավարություններն անցել են բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: «ԵԱՀԿ զեկույցում տեղ գտած բազմաթիվ …

կարդալ ավելին

Փոխատեղում

13.03.2010

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը երեկ նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար: Իսկ նախագահի այլեւս նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը նշանակվել է «Հայլուր» տեղեկատվական ծրագրի, ինչպես նաեւ՝ Հանրային հեռուստաընկերության եւ Ռադիոյի քաղաքական եւ տեղեկատվական ծրագրերի տնօրեն:

կարդալ ավելին

Նորություն չկա

13.03.2010

Երեկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի հետ: Քննարկվել են ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Որեւէ նորություն չկա, քանի որ վերջին մի քանի տարիներին հանդիպումների ընթացքում ներկայացվում է նույն դիրքորոշումը, որը հնչեցնում են ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները»,- ասել է ԼՂՀ նախագահ Աշոտ …

կարդալ ավելին